HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀԿ-ն կողմ ըլլալով դեմ քվեարկեց մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին քվեարկության դրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:

66 կողմ, 46 դեմ և 1 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ նախագիծը մերժվեց: Նախքան քվեարկությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հորդորեց պատգամավորներին, ԲՀԿ-ի օրինակին հետևելով, կողմ քվեարկել նախաձեռնությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, թե այդ խնդրին ամենալուրջն իրենք են վերաբերվում, սակայն ընդունելի չեն իրենց համար շոուները: «Մենք կրկին անգամ քննարկել ենք և եկել այն եզրակացության, որ նպատակահարամար չէ հանաձնաժողով ստեղծել»,- ասաց Գ. Սահակյանը:

ՀԱԿ պատգամավոր Գ. Ջհանգիրյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին հակադարձեց` ասելով, որ իրենք շոու ցուցադրելու միտում չեն ունեցել, և ինքը ցավում է, որ նախագծի քննարկման փուլում որևէ բովանդակային առաջարկ չհնչեց բացի Արտակ Դավթյանի առաջարկից, ապա նշեց, որ ՀՀԿ պատգամավորները կողմ են, որ մեղավորները պատժվեն, բայց իրենց «ձեռքի եկածը չեն անում»:

Ջհանգիրյանի խոսքին հավելում արեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հետաքրքրվելով, թե ինքն ուզում է իմանալ, թե ինչու չեն կողմ քվեարկելու այդ նախագծին: Պատգամավորի խոսափողը, սակայն, անջատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ռ. Հակոբյանն էլ ասաց, թե ԱԺ նախագահը խախտում է ԱԺ կանոնակարգ օրենքը: Իսկ ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ եթե կողմ չքվեարկեն, իրենց վրա են վերցնելու արյան և արդարության համար պատասխանատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter