HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը` Նիկոլ Փաշինյանին. «Բոլորս տեղյակ ենք, թե ով ում գործակալն է»

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության կողմից  ներկայացված «Քննչական մարմնի մասին» օրենքի նախագիծի մասին ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու դրան, քանի որ Սերժ Սարգսյանն այդ օրինագծով ցանկանում է լուծել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու հարցը: Ապա հայտնեց, որ Ազգային ժողովն էլ ստանձնել է Ա. Հովսեփյանին աշխատանքի տեղավորման գործակալի դերակատարում:

Նա իր ելույթում հիշեցերց, որ Սերժ Սարգսյանն այդպիսի կոնյուկտուրային փոփոխություն էր արել խորհրդարանական ընտրություններից առաջ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելով: Պատգամավորի ասելով` Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ցույց տալ իր ազդեցիկ լծակները:

Ն. Փաշինյանի ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ պատգամավորի դիտարկումները լրիվ անհիմն են` ԱԺ-ին` որպես գործակալի դերակատարում ունեցողի գնահատական տալը: «Բոլորս գիտենք, թե այդ գործակալի ստատուսն ովքեր են սիրում, բոլորս տեղյակ ենք, թե ով ում գործակալն է: Իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թողնելը զուտ քաղաքական խնդիր է եղել, իմ ցանկությունն է եղել, և ոչ մեկը չի պարտադրել ինձ դիմում գրել-դուրս գալ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,- նշեց նա, ապա անմիջապես հայտարարեց ընդմիջման մասին` ըստ ԱԺ կանոնակարգի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter