HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրայր Թովմասյան. քննչական կոմիտեն համադարման չէ

Այսօր ԱԺ-ում քննարկման է դրվել «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամփոփիչ ելույթում նախ շնորհակալություն հայտնեց քննարկման համար, ապա ասաց, որ բոլոր նախագծերի ներկայացման ժամանակ մի ընդհանրական մոտեցում կա. մի դեպքում նախագծի զեկուցողները ներկայացնում են, որ դա համադարման է բոլոր խնդիրներին, մյուս դեպքում ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ դա հերթական նախգիծն է, և դրանով որևէ բան չի փոխվում: Հրայր Թովմասյանն էլ հայտնեց, որ իրականում ճշմարտությունն այդ երկուսի միջև է: «Սա համադարման չէ բոլոր խնդիրներին, և այնպես չէ, որ ոչինչ չի փոխվելու»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանի ասելով` կատարվող փոփոխությունները պետք է դիտարկել ընդհանուր համակարգի մեջ: Իսկ քննչական կոմիտեի գլխավոր գործառույթը Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունների իրականացումն է: Ինչ վերաբերում է նյութատեխնիկական երաշխիքներին, ասաց, որ այդ նախագծով չկա, բայց կոմիտեի ստեղծման նպատակներից մեկն է, որ գերատեսչական ենթակայությունից և դրա ֆինանսավորումից դուրս գա, ունենա ինքնուրույն ֆինանսավորում: Նրա ենթադրությամբ` կոմիտեին կհատկացվի առանձին շենք: 

Օրինագծի քննարկումն ավարտեց, սակայն չդրվեց քննարկման: Հավանաբար, դրա պատճառներից մեկը օրվա երկրորդ կեսին ԱԺ նիստերի դահլիճի գրեթե դատարկ լինելն էր: Իսկ Աժ-ում օրինագծերը հիմնականում քվեարկության է դրվում առավոտյան, երբ ՀՀԿ-ն մեկ մարդու պես ներկա է գտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter