HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունն ուսումնասիրում է ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգը

Դարպասի գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Սամվել Ավետյանը երեկ  579 քվեներով ընտրվեց գյուղապետ:  Մարտի 9-ին ` ընտրության օրը Դարպասի համայնքապետի մեկ այլ թեկնածու` Համլետ Ավագյանը ժամը 13:00-ի սահմաններում ահազանգել է Հելսինկյան Վանաձորի  գրասենյակ և տեղեկացրել, որ Սամվել Ավետյանը Դարպասի գյուղապետարանում ընտրակաշառք է բաժանում: Հելսինկյան Վանաձորի գրասենյակն այդ մասին անմիջապես տեղեկացրել է թիվ 29/01 ընտրատեղամասի գրասենյակի դիտորդ Վարդիկ Գրիգորյանին: Վերջինս էլ ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգել է տեղամասում հերթապահող ոստիկաններին:  Անմիջապես տեղամասում հայտնվել են ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի  քննիչները, ովքեր հարցաքննել են նաև դիտորդ Վարդիկ Գրիգորյանին:

Վ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ  այսօր քննիչը հարցաքննել է նաև  Հելսինկյան գրասենյակի ահազանգն ընդունած աշխատակցին: Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Ա. Շահվերդյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ  ահազանգը  ոստիկանությունում հաշվառված է, գործն ուղարկվել է  Գուգարքի քննչական բաժանմունք, այն նախաքննական փուլում է:

Գործի հետ առնչվող  մյուս մանրամասներին  տեղեկանալու համար   ոստիկանապետ Ա.Շահվերդյանը մեզ խորհուրդ տվեց զրուցել քննիչի հետ:   Ահազանգի, ինչպես նաև  տեղամասում թեկնածուի թիմակիցների կողմից կատարված այլ  ընտրախատումների մասին երեկ զրուցեցինք նաև Սամվել Ավետյանի  հետ:  Վերջինիս ասաց, որ իր կարծիքով  29/01  Դարպասի տեղամասում ընտրությունները անցնում են խաղաղ և օրենքի սահմաններում: Ընտրության օրը գյուղապետարանում իր կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգը թեկնածու Ս.Ավետյանը համարեց «աբսուրդ». «Նման անպատասխանատու հայտարարության համար ես կցանկանամ  ահազանգողին ենթարկել պատասխանատվության»,- ասաց նա: 

Դարպասի գյուղապետի տեղակալ Աննա Մակարովայի կողմից ընտրատեղամասում երեկ  ընտրողներին կողմնորոշելու գործողությունների մասին Սամվել Ավետյանը հայտնեց. «Միգուցե գյուղացիները իրենց  ցուցակային համարները չեն կարողացել գտնել, Աննան օգնել է նրանց:  Մեզ համար կարևոր է եղել, որ արագ-արագ անցնի այս ընտրությունը»,- գյուղապետի տեղակալի արարքը արդարացրեց Սամվել Ավետյանը:   

Լուսանկարում` Սամվել Ավետյանը

Մեկնաբանություններ (1)

TATEV
INCHQAN UZUMA GUMAR BAJANEN JOXOVURD@ EDQAN ESH EN VOR MI ERKU KOPEKOV DRAMOV XAPNVUM EN.....@NTRAKASHARQ BAJANEL@ CHAPANISH CHI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter