HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գլխավոր դատախազը տարեկան հաղորդում կներկայացնի Ազգային ժողով

Ազգային ժողովն այսօր շարունակում է աշխատանքները: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը հանրապետության նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն պետք է ուղարկի մշտական հանձնաժողովներ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկիԱզգային ժողովի  չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավորները նույնաբովանդակ փոփոխություն կատարեցին նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում, այն է՝ գլխավոր դատախազը պետք է ԱԺ ներկայացնի դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ:

ԱԺ-ն մոտ երկու տասնյակ օրենքների նախագծեր էլ ընդունեց առաջին ընթերցմամբ:

Լուս.՝ news.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter