HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ-ի տակտիկան չօգնեց, ՀՀԿ-ն ընդունեց իր իսկ օրինագիծը

Այսօր ԱԺ նիստին քվեարկության էր դրվել կառավարության կողմից ներկայացված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Առաջին ընթերցմամբ այն ընդունվեց 85 կողմ, 5 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հաջորդիվ կրկին քվեարկության պիտի դրվեր նույն փաթեթը, որի հեղինակներն են ՀՀԿ պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը, Լևոն Մարտիրոսյան և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մինչ քվեարկությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, համաձայն ԱԺ կանոնակարգի, 20 րոպե ընդմիջում խնդրեց: Այն իրարանցում առաջացրեց պատգամավորներից շատերի շրջանում: Երբ լրագրողները շտապում էին ԱԺ դահլիճից դուրս եկած Աղվան Վարդանյանին հարցնելու, թե ինչով էր պայմանավորված այդ ընդմիջումը, ինչ կտա այն, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  արձագանքեց, թե Աղվան Վարդանյանն առավոտը սուրճ չէր խմել, դրա համար ընդմիջում վերցրեց: 

Նրա հետ մի քանի պատգամավորները ևս կային, ովքեր, լսելով նրա կատակը, ծիծաղեցին: Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ լրագրողների հետ ասաց, որ դա տակտիկական քայլ է, այդպես են արել, որ մեծամասնությունը չապահովի քվեարկությունը: Չնայած դրան, ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շատ արագ քվեարկության դրեց նախագծերի փաթեթը, և 66 կողմ 1 դեմ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter