HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Քննարկվել է 9 բարեգործական ծրագիր

Այսօր կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը գումարել է նիստ, որի ժամանակ քննարկվել են 9 բարեգործական ծրագրեր: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը: Հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Տավուշի մարզի Դիտավան գյուղի վարչական շենքի հիմնանորոգում», «ՀՀ նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական պարգեւը խորհրդանշող գլխավոր մրցանակի պատրաստում», «Շիրակի մարզի Արթիկի թիվ 3, 4, 6 եւ 7 միջնակարգ դպրոցների կահավորում», «Հեռուստամարաթոն-2008»-ին նվիրված տպագրական նյութերի տարածում» եւ «Հեռուստամարաթոն-2008»-ին ընդառաջ գովազդային տեսահոլովակի պատրաստում» ծրագրերը: «Հաստատվել են նաեւ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող` «Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջի, Հրազդանի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանների եւ Վարդենիսի պետական քոլեջի պատուհանների պատրաստման, տեղադրման եւ շրջանակների հարդարման ծրագրերը»,- տեղեկացնում է կառավարության կայքէջը: Նիստում հաստատվել է նաեւ տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter