HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Պետրոսյանի գործով հարցաքննվել են վկաներ

Այսօր  Վայոց Ձորի և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Մասիս քաղաքի դատարանում տեղի ունեցավ Զարուհի Պետրոսյանի սպանության գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաներ` Անահիտ Հակոբյանը` Զարուհու և Յանիսի նախկին կուրսղեկ, Արմենուհի Ղուկասյանը` դասախոս, Բուրաստան Վարդանյանը` հարևանուհի: Երկու վկաների ցուցմունքներն էլ վկայում էին Զարուհի Պետրոսյանի պարկեշտ, դրական վարքի և  Յանիս Սարկիսովի բացասական վարքի մասին:

Հաշվի առնելով պաշտպանական կողմի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին վճռաբեկ բողոքի, պաշտպան Ժոռա Հարությունյանի առողջական խնդիրների առկայությունը` Յանիս Սարկիսովի` դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալուց հետո ցուցմունք տալու ցանկությունը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի առաջիկա ծննդաբերության փաստը`դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին`  ժամը 12:00- ին:  Այս մասին տեղեկացնում է «Կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter