HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զանգվածային անտառահատումներ՝ Ջիլիզայում

Ջիլիզայի անտառներում սկսվել են զանգվածային հատումներ: Հուլիսի 30-ին Ալավերդի-Ջիլիզա ճանապարհի 20-րդ կմ-ում «Հետքը» հանդիպեց անտառի խորքում կանգնած տրակտորների ու բեռնատարների, որոնց միջոցով անտառից հանվում և տեղափոխվում էին հատված ծառերը:

Ակնհայտ էր, որ փայտը անտառից տեղափոխողները անտառում աշխատում և ծառերը հատում են գիշերով. ցերկվա ժամը 11:00-ին նրանք դեռ քնած էին անտառի խորքի իրենց կացարանում:

Փայտահատները հրաժարվեցին ներկայանալ: «Մենք մասնավոր փայտ կտրողներ ենք, ոչինչ չենք կարող ասել»,- ասացին նրանք:

Անտառի խորքում գտնվող փայտահատների այս խմբից մի փոքր վերև մենք հանդիպեցինք մասնավոր փայտահատների նոր խմբի: Վերջիններս ներկայացան որպես ազնվամորի հավաքողներ, թեև այդ չէին վկայում անտառի եզրին՝ ճանապարհի վրա թափված, նոր հատված փայտակույտը, որը նրանք հսկում էին, «Դրուժբա» մակնիշի ծառահատող մեքենան, որը նրանցից մեկի ձեռքում էր, ինչպես նաև կիսաբեռնված բեռնատարը:

«Եկել ենք մալինա հավաքելու, ձեռքի հետ էլ խորովածի փայտ ենք տանում: Թե կտրում էլ ենք, օրինական ենք կտրում»,- ասացին նրանք, բայց անտառից փայտ տեղափոխելու իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրին:

Փայտահատներից մի տղամարդ ռուսերեն ասաց. «Мы с ведром пришли малину собирать»: Նա ներկայացավ Գամսախուրդիա ազգանունով: Ասաց, որ փայտը և ավտոմեքենան իրենը չեն, թեև Ջիլիզայից մեր վերադարձին արդեն մենակ էր հսկում կիսաբեռնված ու անսարք բեռնատարը:

Նրան խնդրեցինք ցույց տալ ազնվամորու իր դույլերը: «Там в лесу»,- պատասխանեց նա: Ռուսախոսն ասաց, որ Վրաստանից է և Սադախլոյով է եկել Ջիլիզա:

Մենք շրջակայքում չհայտնաբերեցինք հատված փայտի կոճղերը: Փայտահատներն ասացին, թե թափված փայտը անտառի խորքից են բերել, և կոճղերը տեսնելու համար հնարավոր չէ հասնել այնտեղ:

Հուլիսի 30-ին Մադան-Ջիլիզա ճանապարհին հարող անտառների եզրերին կանգնած էին փայտով բեռնված մի քանի այլ բեռնատարներ, որոնց վարորդներին ու փայտի տերերին մեզ չհաջողվեց գտնել:

Կեսօրից հետո Ջիլիզայի մայրուղով դեպի անտառ էին գնում Գյումրիի, Երևանի և Էջմիածնի պետհամարանիշներով նոր ավտոմեքենաներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» որևէ անտառապահի օրը ցերեկով անտառում նույնպես չհաջողվեց հանդիպել:

Այդ օրը Ջիլիզայի անտառները անտեր էին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանություններ (8)

alaverdci
P. Baghdasaryan, es Aram Baroyan@, talanshi avantiurist e. Sa dataxazi pai dataxazin e talis, milpetiny ` milpieti, ynker Martuni pain el shi moranu, antarneri mi xaitarak talan e sa xekavarum. Sranc hashivy ho Baroyani grpanic sh gnum. Qani ajs gailer@ kan antar@, ha talanvelu e. Enpes vor , antarneri harcy djvar e, shat djvar e......
svoy
Армлес и коррупция--близнецы-братья!...лесную охрану расформировали, и за лес отвечать некому...прокуроры, суд, милиция--все куплены...а директор Армлеса только бахвалится, мол всё нормально...конечно будет нормально, если его карман полон наворованных денег за счет многострадальной природы...
Armen
konkret Jilizayi antarnern nor chi vor tenc ktrum en,tarinerov ktrel en ejmiacni generalneric meki hamara et chinapaytn gnum,u naev caxum en vracinerin,dra hetevankov Hayastani sahmanele et hatvacum ners qachvel,vorovhetev antari pechova sahmann vorochvac.
Aram
A sad reality. Excellent reporting. Hopefully some official will look into it.
Վարդան
Էս հոդվածը հանքերի հետ կապ չունի, հարգելի Վարազ... Իսկ «հողերի կորոզիան» ուղղակի ցնցող էր... :-) ... Մարդիկ որ մի բանից ոչինչ չի հասկանում, շատ ավելի հեշտ ու շատ են խոսում ու գրում
Varaz Syuni (Amsterdam)
Nayek Hayastann el HAITI-i ory chnkni.....HAITI-um hamarya BOLOR antarnery vochnchatsrin, vory POXETS erkri VOXCH Eco-Systemy. DRANITS HETO ed erkri glxin EL INCH ASES vor chnkav: el KRKNVOX uzhex POTORIKNER, el hoxeri COROZIA, el ERKRASHARJ, el hoxa-hosker, el JRHEXEXNER...................PS. Petq e stextsel 'Antarneri pashtpanutian KAXAKATSIAKAN DRUZHINANER' u HERTOV hskel drants.
Մարինե
Լափեք, լափեք, կերեք կերեք մինչեւ վերջ, աստծո պատժ կպնի ձեզ, այ գողեր ու թալանչիներ, ձեր գլխավոր թալանչի տնօրենի մաթեւոսյանի գլխավորությամբ,կաշառված են թե միլիցիան թե, դատախազությունը, բոլորը, ողջ գիշեր Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեծ մեքնեներ են բոլորը փայտով բարձված, լավ բա էս երկրում չկա մեկը, որ կարողանա պատժի սրանց, բռնի ձեռքը, լրագրողական ամեն ահազանգից հետո երկու շաբաթ լռությունա տիրում հետո սկսվումա ավելի ուժեղ բաց թողածը լրացնելու համար: Ջիլիզայում մի անտառտնտեսության տնօրեն են նշանակել, որը տարբեր անտառտնտեսությունների տնօրենի պաշտոնից ազատվելա անտառը ոչնչացնելու համար, բայց արի տես, որ ամեն անգամ նոր անտառ են տալիս նրան ոչնչացնելու համար, Կանգ առեք այ գայլեր, այ ազգի թշնամիներ, էլ ծառ չի մնացել էդ հիվանդ անտառում առանց այն էլ հարյուրավոր հեկտա անտառ ընկավ փոթորկից, դու ադրբեջանցուց վատն եք:
Varaz Syuni (Amsterdam)
Hayastani bnakan pasharneri ALAN-TALANY sharunakvum e- ORY TSEREKOV arden..... Xexch barekirt անտառներ -APSOS vor DZRI ttvatsin ek talis drants u DZRI klanum drants VAYRENI hankeri poshin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter