HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

ԴԱՀԿ-ն հերքում է անհերքելին

Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներկայումս ոչ մի կապ չունի «Քեթրին գրուպ» ընկերության հետ: Հիմնադրելով նշված ընկերությունը 1996 թվականին` Մ. Պողոսյանը հետագայում վաճառել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում իրեն պատկանող բաժնեմասը: Լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ ոչ ճիշտ եւ անպատասխանատու տեղեկատվություն հրապարակելուց»: ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին խորհուրդ ենք տալիս այցելել իր ղեկավարած կառույցի պաշտոնական կայքէջ, սեղմել «ՀՀ Գլխավոր հարկադիր» լինկը եւ ընթերցել Գլխավոր հարկադիրի կենսագրությունը:

«Աշխատանքային փորձ» բաժնում գրված է. «1996-2008 թթ.` «Քեթրին գրուպ» ընկերության հիմնադիր»: Քանի որ ԴԱՀԿ ծառայության հերքումը վերաբերում է նախ «Հետք»-ին (Բանանային պատմություն բանանային Հայաստանում), ապա մենք նորից ենք պնդում, որ բանանի արտահանման կեղծ փաստաթղթեր պատրաստելիս, որ իբրեւ Հայաստանից բանան է արտահանվել Բահամյան կղզիներ, Մ. Պողոսյանը եղել է այդ ընկերության հիմնադիրը: Եւ եթե, ըստ տարածված հաղորդագրության, վաճառել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում իրեն պատկանող բաժնեմասը, ապա դա արել է այս տարի: Դրա վկայությունը ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքէջն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter