HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմվածքի մրցույթ. մրցանակը` «Ուլիսես»

«Դպրոցական» բլոգը հայտարարում է պատմվածքի մրցույթ դպրոցական բարձր դասարանի աշակերտների համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցների 15-18 տարիքային խմբի աշակերտները:

Թեմայի սահմանափակում չկա: Պատմվածքները պետք է լինեն 12 տառաչափով, 3-18 էջի սահմաններում, չպետք է հրապարակված լինեն որևէ այլ միջավայրում:

Սիրելի դպրոցականներ, հատուկ ընդգծվում է, որ սա շարադրությունների մրցույթ չէ: Պետք է գրել պատմվածքներ:

Մրցույթը մեկնարկում է մարտի 9-ից: Պատմվածքները բլոգին ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է: Մրցույթը կամփոփվի սեպտեմբերին:

Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Այն արժե 25 000 դրամ: Գիրքը «Դպրոցական» բլոգի պատմվածքների մրցույթին նվիրել է թարգմանիչը և մակագրել մրցույթի հաղթողին: «Ուլիսեսի» մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ:

Լինելու են նաև այլ մրցանակներ. դրանք բոլորը ժամանակակից գրողների գրքեր են. Մարինե Պետրոսյան, Արամ Պաչյան, Հասմիկ Սիմոնյան: Կլինեն նաև գրքեր Հրանտ Մաթևոսյանի հոբելյանական հրատարակությունից, ինչպես նաև արտասահմանյան գրականության ամսագրեր: Լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:

Բոլոր մրցանակակիրները կստանան «Դպրոցական» բլոգի հավաստագիր:

Պատմվածքներն ուղարկել [email protected] հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter