HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

2008-ին երեք անգամ ավելացել են Հանրային պաշտպանի գրասենյակի դիմումները

Փաստաբանների պալատի գործադիր տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը այսօր Ուրբաթ ակումբում ամփոփեց Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը: Նա նշեց, որ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել հատկապես Հանրային պաշտպանի ոլորտում. «Անվճար իրավաբանական օգնությունը մատուցվում էր միայն քրեական եւ որոշ քաղաքացիական գործերով, այսօր կազմել ենք օրենքի նախագիծ, որի համաձայն անվճար իրավաբանական օգնությունը հասանելի կլինի արդեն բոլոր անվճարունակ անձանց բոլոր տեսակի գործերով»: Գործադիր տնօրենը վստահ է, որ Հանրային պաշտպանի ոլորտում հաջորդ տարի ոչ մի խնդիր չեն ունենա, քանի որ լուծված են թե աշխատավարձերի, թե նյութատեխնիկական խնդիրները: Գործադիր տնօրենը վստահ է նաեւ, որ հաջորդ տարի փաստաբանները մեծ դերակատարում կունենան տնտեսության զարգացման գործում. «Հանդիպում է եղել վարչապետի, ԿԲ նախագահի հետ: Փաստաբանները ծառայություններ կմատուցեն տնտեսական ոլորտում»: Ն. Բաղդասարյանը ասում է, որ 2008թ երեք անգամ ավելացել են դիմումները Հանրային պաշտպանի գրասենյակ. «Նախկինում մտածում էին, որ եթե պետությունից գումար են ստանում, ուրեմն պետական շահ են ներկայացնում»: Գործադիր տնօրենը փաստում է, որ այսօր գրասենյակի յուրաքանչյուր փաստաբան 12-13 քրեական գործ ունի իր վարույթում նախկինի 4-5 փոխարեն: Այս ցուցանիշը նա կապում է ոչ թե նրա հետ, որ մարդիկ փող չունեն, այլ որ, «Նախկինում մեկուսարաններում փակցված էին այլ փաստաբանների հեռախոսահամարներ, իսկ այսօր փակցված են Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների հեռախոսահամարները»: Ըստ Ն. Բաղդասարյանի` ազատազրկման վայրերում գտնվող մարդիկ վստահում են գրասենյակի փաստաբաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter