HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու պղնձաձուլական կոմբինատից ծուխ չի բարձրանում

Այսօր Ալավերդու պղմնձաձուլական կոմբինատից` 100 մետրանոց ծխնելույզից ծուխ չէր բարձրանում, որը փաստում էր, որ ձուլարանը չի աշխատում: Մեր հարցմանը, թե ինչու կոմբինատից ծուխ չի բարձրանում, Արմենիան Քափր Փրոգրամ(ACP) ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանը պատասխանեց. «Ձուլարանում վթար է տեղի ունեցել, ձուլող վառարանի տանիքը ընկել է, որի համար վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Եթե այսօր վառարանը չաշխատի, վաղը մինչև երեկո վառարանը կաշխատի»: Անդրանիկ Ղամբարյանը նաև տեղեկացրեց, որ վառարանից թունավոր արտահոսքեր չէին կարող լինել, որովհետև վթարը կապված է վառարանի տանիքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter