Շաբաթ, 22 սեպտեմբերի

Կրպակներն ապամոնտաժելու փորձ՝ առանց նախազգուշացման (վիդեո)



Առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի բարեկարգման ծառայության աշխատակիցները եկել են Աբովյան պուրակի շրջակայք՝ տեղանքում գտնվող կրպակները ապամոնտաժելու նպատակով:

Կրպակներից մեկի առևտրական Էդուարդ Հակոբյանը «Հետքին» ասաց, որ քաղաքապետարանի աշխատակիցները չունեին կրպակներն ապամոնտաժելու մասին որևէ գրավոր որոշում, հետևաբար իրենք համարում են, որ քաղաքապետարանն իրականացնում է ապօրինի գործողություններ:

Էդուարդ Հակոբյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, թե իրենք կատարում են Կենտրոն համայնքի թաղապետի որոշումը՝ քաղաքապետի հրահանգով:

Կրպակներում վաճառվում են սնունդ, ծխախոտ: Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներին հայտնել են, որ չեն փոխհատուցելու կրպակներում վաճառվող ապրանքի գինը, ոչ էլ տաղավարներ են հատկացնելու վաճառականներին:

Քաղաքապետարանի աշխատակիցները առևտրականներին չեն զգուշացրել, որ գալու են՝ կրապակներն ապամոնտաժելու:

Էդուարդ Հակոբյանն ասաց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, քանի որ իր ութ հոգուց բաղկացած ընտանիքը կարողանում է գոյատևել այդ կրպակի հաշվին:

Առևտրականների մի մասը երթով գնաց քաղաքապետարան: Այժմ նրանք հավաքվել են քաղաքապետարանի դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Aram10:48 - 7 օգոստոսի, 2011
The so called "kiosks" are ereced on public land (by bribing some official)and are an eyesore. They should be dismantled. However,peoples' livelihood should be considered or at least given a fair chance.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ