HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կոտայքի թեմի առաջնորդարանը լրագրողին ժամադրում է 22:00-ին (աուդիո)

Ծաղկաձորի Սուրբ Հարություն եկեղեցում իրականացվում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Զանգահարեցինք Կոտայքի թեմի առաջնորդարան՝ հասկանալու, թե արդյո՞ք շինարարությունը նախագիծ ունի, որը հաստատվել է նաև մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Ինչպես տեղեկացրին առաջնորդարանից, թեմի առաջնորդն արձակուրդի էր մեկնել և մեր հարցերին պատասխանեց «առաջնորդի տեղակալի տիպի մի բան» Հարություն Հարությունյանը:

Հարություն Հարությունյանը նշեց, թե Սուրբ Հարություն եկեղեցում ընդամենը բարեկարգման և հողահեռացման աշխատանքներ են կատարվում, իսկ թե արդյո՞ք դա հաստատված է հուշարձանների պահպանության գործակալության կողմից. «Ես դա արդեն չգիտեմ, պիտի որ լինի էլի թույլտվություն: Բարերարն ինքն է կազմակերպում և ֆինանսավորում, չեմ կարծում, որ համաձայնեցրած չլինի»,- պատասխանեց նա:

Մենք ականատես եղանք, որ Սուրբ Հարություն եկեղեցու բազալտե հատակը փոխարինվել էր սալահատակով: Իսկ եկեղեցու երկու կողմերից կառուցվում էին դեպի վանքը տանող աստիճաններ:

Ինչպես մեզ հայտնել էր Ծաղկաձորի Կեչառիս վանքից Գևորգ սարկավագը, Սուրբ Հարություն եկեղեցու բարեկարգումն իրականացվում է գեներալ Վլադիմիր Գասպարյանի ֆինանսավորմամբ, ով նաև Կոտայքի թեմի ատենապետն է:

Բացի բարեկարգումը՝ Սուրբ Հարություն եկեղեցու և Կեչառիս վանքի միջև տեղի է ունենում շինարարություն:

Շինարարության հետ կապված հարցերիս պատասխանելու փոխարեն՝ Հարություն Հարությունյանը նշեց, որ չի պատրաստվում հեռախոսային հարցաքննություն անցնել, այլ այդպիսի հարցերի պատասխանն իմանալու համար մեզ անհրաժեշտ է հանդիպել, համաձայնեցնել թեմի հետ:

Երբ խնդրեցի հանդիպման ժամ և վայր ասել, Հարություն Հարությունյանն առաջարկեց հանդիպել երեկոյան 10-ին, Ծաղկաձորում՝ Կոտայքի թեմի առաջնորդարանում:

Հեռախոսազրույցը՝ Հարություն Հարությունյանի հետ:

Մեր հեռախոսազրույցից մոտ 20 րոպե անց, զանգահարեց Հարություն Հարությունյանն ու ասաց. «Ճիշտ կլինի, որ սպասեք մինչև օգոստոսի 16-ը. առաջնորդն արձակուրդից կգա ու ձեր բոլոր հարցերին կպատասխանի: Թե չէ ես ասեցի՝ 10-ին եկեք, եսիմ, որ գաք կկարողանամ պատասխանել ձեր հարցերին, թե չէ»:

«Հետքը» դեռևս անդրադառնալու է Կեչառիս վանքի տարածքում տեղի ունեցող լայնածավալ շինարարությանը իր հաջորդ հրապարակումներում:  

Մեկնաբանություններ (13)

edo
miananq hmr 8 i aracharkin!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Յարութ
Եկեղեցիին անմեղ կառուցողները արդէն թաղուած են համալիրի շրջապատին, իսկ կառոյցը իր լուռ նայուացքը ունի մեզ ժառանգորդներիս: Ինչ կը վերաբերի ագահ պատւիրատուներու խմբակին որուն մէջ անամօթաբար հոգեւորականներն ալ դատերախաղին գլխաւոր դերակատարներն են, պարզապէս Պարոնեանական տխուր զաւեշտի մը համը կու տայ Թօրօնթօ Գանատա ապրող տողերը ընթերցողիս համար: Եթէ ներկայիս տեղւոյն կարգն ու կանոնը այս է, ես աւելի լաւ առաջարկ մը ունիմ ներկայեացնելիք այս թատերական կտորի հեղինակներուն համար: Ես կը ճանչնամ անձեր որոնք մեծ փափաք ունին Կեջառիսի վանական համալիրը գնելու եւ մեծածաւալ եւ հասութաբեր ծրագիր մը մշակելու որ հարիւրապատիկ շահ կը բերէ քան այս խեղճուկ անմշակ ծրագիրը: Խնդրին հիմնահարցը հոն չէ սակայն: Մեր Հայ պետականութեան կեցուացքն է հանդէպ մեր նախնիներէն ժառանգած մեր բարոյական հարստութեան որուն առաջին թարոզիչը Եկեփեցին պէտք էր ըլլար: Ջերմ բարեւներս բոլոր հասկցողներուն:
tima
Vardan, Hasmik, Arthur Կարինե կեցցեք, բայց Հարցերի հարցի լուծումը գտնվում է հմր 8 ի մեջ, ֆեյսբուքով դիկտատորներ շրջեցին, նույն ձեվով համար 8 ին պետք է միանալ, որքան շատ եւ արագ, այնքան շուտ այսպիսի պղծությունները վերջ կգտնեն: Եթե շեֆը օբյեկտաշինող է, ուրեմն եկեղեցիներում օբյեկտաշինարարությունը պիտի քաջալերվի քանի դեռ սա է
Կարինե
սիրելի լրագրող ես կողմ եմ քո բարձրացրած հարցին. կապված Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում կատարվածի հետ, ինչպես նաև այն շինարարության հետ (ռեստորան), որը ես համարում եմ խայտառակություն: Կարծում եմ` որ եկեղեցու տարացքից պետք է խնկի հոտ գա և ոչ քաբաբի: Բացի այդ ինձ ցավ ե պատճառում այն միտքը, որ թեմի ղեկավարին չի հուզում այն հարցը, որ տվյալ կառույցը ամբողջովին ծածկում է եկեղեցին: Եվ այս ամենի վրա աչք է փակում մեր որոշ մեծամեծեր: Ցավալին այն է որ այս ամենը կատարվում է ուրիշի անվան տակ: Իսկ ինչ վերաբերում է լրագրողնեռին, նրանք ընդհամենը իրենց աշխատանքն են կատարում:
Hasmik
Inga jan jisht es asum inch en uxt@ nstel kuze kuz man galis,et ov chgiti vor mi qni hogi talanum en mer ekexeciner@ henc ekexecineri mecameceri het. indz vor mnar dadarecnel ktai ayd shinararutyun@. amota a eli. temi xekavar@ chi haskanum ays amen@,te et obekt@ iranna dra hama r dzen chi hznum. qich qich ekexecin el kqanden tex@ obekt ksarqen:))))))
Artur
uxaki zarmanalie, aynel inchqan, aysorva mecaharustnere amen bani gnum en , incha vor irenc uzace lini,mec ev lav bajine irenc lini , amen sut kasen amen storutyan k gnan, miayn te da irenc chankerum haytnvi.isk lragroxneri masin @l aselu banel chka, qani vor shat en cadzracel amen bani k gnan menak te inchvor mi nyut lini tpelu hamar, baic te da ,um ev inchin amt klini da arden chen haskanum (krknum em chen haskanum ) qani vor nranq voch te ashxatanqen da hamarum , ayl inchvor mi bani handep molucq
Vardanic Hay mardun
Պատասխան /hay mard/-ուն Լրագրողին ամոթանք տալու փոխարեն, այ հայ մարդ դու ավելի լավ կլինի միանաս Գարեգինի հրաժարականի նախաձեռնությանը: Այ դրանով կփրկվի հայ եկեղեցու հեղինակությունը:Իսկ եթե դա տեղի չունենա ուրեմն սա արդեն կլինի Հայ Առաքելական եկեղեցու վերջը:
Aramazd
qaxaqaci Լիովին համաձայն եմ ձեզ հետ, եւ քանի որ այս երկրում ճարտարապետը եւ գծագրողը չգիտի թե ինչպիսի պրոյեկտ գծի համապատասխան հինավուրց կառույցի համար, դե խեղճ շինարարն էլ չգիտի թե այս կառույցին կաֆելները չեն համապատասխանում, դե միգուցե բարի փողատերն էլ ավելցուկ ունի դրամի, եւ այն ինչ որ ձեվով պիտի դուրս հանի, ու միանգամից շահի հարկայինի եւ Աստծո դաբրոն, .... մեզ մնում է միայն բազմապատկել մեր ժուռնալիստների աշխատավարձը, քանի որ մեր այս հերոսները բոլորին իրենց մասնագիտության պատասխանատվության են հրավիրում եւ սովորեցնում են իրենց գործերը մասնագիտորեն կատարել, թե չէ մի հատ էլ դժգոհ եք ժուռնալիստներից
Ինգա
Հայկական մթոնոլորտ է,բուն խնդիրը թողած` էս մարդիկ ընկել են սարուձոր, չգիտեն ում են պաշտպանում եւ ինչի: Ժողովուրդ, նյութը կարդացեք, ուշքի եկեք, մեր եկեղեցիները, մեր մշակույթը ոչնչացնում են, իսկ դուք նստել եք, ինչ եք խոսում: սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, Պապից ավելի կաթոլիկ մի ձեւացեք հա, ազգասերներ եւ եկեղեցասերներ ջան, լրագրողները չլինեն, էս երկրում ոչ մի բան չի փոխվի:
qaxaqaci
Sireli joxovurd , giteq mer cavn inchumne vor menq amen meks mer texe chgitenq, lragroxe chi haskanum inqe shinarar e te lragox, ev hogus xorqum mtacum em vor henc ajs lragroxneri mitqe kajanum e nranum vor amen tex ev amen inchum vat ban en tesnum, es vorpes entercox ajs ashatanqnerum vat ban chem tesnum, aveli shnorhakalutyun khatnem ayd mardkanc ashxatanqi hamar. asem aveli dzez hasac lureri mec mase erevi sute 50 tari anendmej hangstanum em entex ev chem lsel nman bnakeli shenqeri masin, avelin pttvox lurere grete suten, u dranq naxanc mardkanc xosqeren. sireliners bolors Astcu araj patasxanenq talu mer jamanakin u dzer hoginere maqur apreq, ajd lurer pttacnoxnere henc arajin isk char u naxanc mardiken ovqer aysor piti sksen irnc axotq@ hogu prkutyan hamar. ajl voch te lragroxnerin shexen , vor irenc arac mut u sev gorcerin achq paken .
A. M.
Naxkinum ayd taracqum exel en bnakeli tner, ekexecu taracqy azat pahelu hamar tnery qandel en, bnakichnerin texapoxel. Hima lurer en pttvum, vor edtex inch vor object en karucum. De lava eli, ekexeci ekoxnery miangamic kmtnen surch kxmen,khangstanan.... zaveshta...
hay mard
himarutyun, lragroxnern uxxaki parap en mnacel, ekexecin varkabekelu molocqov tarvac arden lragroxakan ejan mrcavazq e sksvel, amot e, uxxaki xaytarak amot, mi qich amot uneceq hargeli lragrox, du ays nyutov miayn qez u qo nmannerin es xaytarakum
tima
Չգիտես, ծիծաղես թե լացես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter