HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխել, բայց ժամեր անց հիվանդին հայտնաբերել են փողոցում ընկած

Օգոստոսի 4-ին` ժամը 23-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի 56Ա շենքի բնակիչուհի Սվետլանա Դանախուլյանը հարեւանների կանչով ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Շտապօգնության բժիշկները Սվետլանային հիվանդանոց են տարել «բարձր ջերմություն» ախտորոշմամբ:

Հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նրան 5-րդ հարկից պառկած վիճակում են իջեցրել ներքեւ: Սակայն շենքի բնակիչները զարմացել են, երբ գիշերը ժամը 1-ին, ընդամենը ժամեր առաջ հիվանդանոց տեղափոխված հիվանդին հայտնաբերել են շենքի բակում՝ գետնին ընկած:

Գարեգին Նժդեհի 56Ա շենքի համատիրության նախագահ Լարիսա Սարգսյանը, ով ապրում է նույն շենքում եւ անձամբ է օգնել բժիշկներին` Սվետլանային պատգարակով իջեցնեն ներքեւ, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքն է գիշերվա ժամը 1-ին պատուհանից նկատել, որ մոտ 70 տարեկան հիվանդ կինը գետնին ընկած է:

Նա մի պահ աչքերին չի հավատացել, որ գետնին ընկած տարեց կինը ժամեր առաջ հիվանդանոց տարած իրենց շենքի բնակիչուհին է եւ զանհագարել է շտապօգնության ծառայություն, որպեսզի տեղեկանա, թե Սվետլանա Դանախուլյանին որ հիվանդանոցն են տարել: Նրան ասել են, որ կնոջը տեղավորել են «Էրեբունի» հիվանդանոցում:

Լ. Սարգսյանը, պատուհանից լուսավորելով գետնին ընկած կնոջը, համոզվել է, որ ընկածը Սվետլանան է: Նա զանգահարել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որպեսզի հասկանա իրավիճակը, սակայն այնտեղից պատասխանել են, թե Սվետլանան իրեն լավ է զգացել եւ տաքսիով ուղարկել են տուն:

«Այդ պահին ես եմ զանգել հիվանդանոցի բժիշկներին ասել, որ անհարմար է, հիպոկրատի երդում են տվել, բայց հիվանդին բերել գցել են գետնին ու գնացել են: Ինձ էլի ասում են, որ շատ լավ էր իրեն զգում, տաքսիով ուղարկել ենք, բայց այդպես չէր, Սվետլանան կենտրոնացած չէր, վիճակը շատ վատ էր: Գիշերվա կես էր, վախեցա միայնակ իջնեմ ներքեւ, Սվետլանայի հարեւաններին եմ զանգահարել, միասին իջել ենք նրա մոտ: Նորից զանգահարեցինք շտապօգնություն, եկան տարան: Ինքը վատ վիճակի մեջ էր»,-պատմում է Սվետլանա Սարգսյանը:

Հարեւանները փորձել են հենց գիշարվա կեսին տեղեկացնել նախարարության աշխատակիցներին, թե ինչպես են բժիշկները վարվել հիվանդի հետ: Զանգահարել են նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարով, սակայն հեռախոսազանգին պատասխանող չի եղել:

«Ահավոր բան էր: Կարո՞ղ է կատվի ձագ է, որ բերել շպրտել գնացել են: Մինչեւ հիմա ես բարկացած եմ, գոնե մեկ գիշեր պահեին, սիստեմա միացնեին նոր ուղարկեին տուն: Այդ խեղճ կինը բակի մեջտեղն ընկած էր, եթե մեքենա այդ կողմով անցներ, կընկներ տակը: Այդ օրը նա անտարբերության զոհ էր, տեր չունի, բժիշկները բերել շպրտել ու գնացել էին»,-ասում է Լարիսա Սարգսյանը:

Նշենք, որ Սվետլանա Դանախուլյանը հոգեկան շեղումներ ունի: Ապրում է միայնակ: Թեեւ հարազատներ ունի, սակայն նրանով հետաքրքրվողներ չկան:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ Հասմիկ Սայանը այլ կերպ ներկայացրեց իրավիճակը; Տեղեկանալով, որ Սվետլանայի հարեւանները դժգոհություն են հայտնել բժիշկների վերաբերմունքից` ասաց, թե ինքը հիասթափված է իր գործից ու մասնագիտությունից:

Հ. Սայանը պատմեց, թե դեպքի օրը ընդունարանի հերթապահ բժշկուհին զանգահարել է իրեն եւ հայտնել, որ բարձր ջերմության ախտորոշմամբ իրենց մոտ բերել են մի հիվանդի, սակայն այդ պահին նրա մարմնի ջերմաստիճանը եղել է 37.1: Ընդունարանի բաժնի վարիչի ասելով՝ Սվետլանան հիվանդանոցում իրեն պահել է շատ ագրեսիվ, չի թողել չափեն արյան ճնշումը, սրտի աշխատանքը լսեն:

«Մի կերպ սոնոգրամա եւ ռենտգեն են արել, սակայն նյարդաբանը ասել է, որ լավ կլինի համակարգչային ստուգում անցնի, տարել են, որ այդ զննումն էլ անցնի, բայց հիվանդը չի պառկել, բժիշկներին ճանկռել է: Հետո հետ են տարել, սակայն պառկած տեղից վեր է կացել, սկսել է գոռգոռալ, թե մի տարեք, տանում եք սպանեք եւ սկսել է հայհոյել»,-ասում է Հ. Սայանը:

Վերջինիս խոսքերով, դրանից հետո բժիշկները նորից զանգահարել են իրեն, թե հիվանդը չի ենթարկվում եւ դեպի դուրս է գնում: Ցանկացել են շտապօգնության ավտոմեքենայով նրան տուն տանել, սակայն ոչ մի կերպ մեքենա չի նստել, եւ, Հ. Սայանի ասելով, ինքն է բժիշկներին ասել, որ տաքսիով տանեն տուն:

«Բուժաշխատողը հետն է եղել, բակում հիվանդը նույնիսկ հարվածել է բուժաշխատողին»,-ավելացնում է Հ. Սայանը:

Ընդունարանի բաժնի վարիչն ասում է, թե Սվետլանան կեղտոտ է եղել եւ իր իսկ կարգադրությամբ նրա ձեռքերը կապել նոր են լողացրել, քանի որ բուժաշխատողներին չի ենթարկվել: Հրավիրել են հոգեբույժ, որ նրան մի քիչ հանգստացնի: Այժմ նա «Էրեբունի» հիվանդանոցում է, ստանոմ է ոչ լիարժեք բուժում, քանի որ չի թողնում բժիշկներն իրեն մոտենան: Երբ Սվետլանայի վիճակը հանդարտվի դրանից հետո կորոշեն, թե որտեղ են նրան տեղափոխելու:

Հասմիկ Սայանն ասում է, երբ տաքսիով հիվանդին ուղարկել են տուն, եւ հարեւանները զանգահարել են հիվանդանոց, դրանից հետո բուժքույրն է շտապօգնության մեքենա ուղարկել Սվետլանայի հետեւից, որ երկրորդ անգամ նրան տեղափոխեն հիվանդանոց, մինչդեռ Սվետլանայի շենքի համատիրության նախագահն  ասում է, որ շենքից են շտապօգնություն զանգահարել:

Այն, որ Սվետլանա Դանախուլյանը հոգեկան հիվանդ է, ոչ ոք չի ժխտում, սակայն  ինչպե՞ս եղավ, որ հարեւանների բարձրացրած աղմուկից հետո հնարավոր եղավ մի քանի օր նրան պահել հիվանդանոցում, իսկ օգոստոսի 4-ին բժիշկներին դա անել չհաջողվեց, եւ հիվանդ ու ծեր կինը հայտնվեց փողոցում՝ գետնին ընկած:

Շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի նամակով դիմել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Նշենք, որ «Էրեբունի» հիվանդանոցը պատկանում է հենց նախարար Քուշկյանին:

Մեկնաբանություններ (11)

lilit
es mi mardem vore hognele kyankic ,baic ji uzum inknaspan linel.es patrastem im kyanke tal mi erexayi vore mahamerz hivande,miayn te dranic heto voj te hashmandam mnam ayl uxaki mernem.ete gitek aydpisi depk grek im meilin.
GOR
barev dzez !hndkakan dex komin !eta mez petq !inchov karox eq ognel?
Էդո
Մեջբերում. «Մի կերպ սոնոգրամա եւ ռենտգեն են արել, սակայն նյարդաբանը ասել է, որ լավ կլինի համակարգչային ստուգում անցնի, տարել են, որ այդ զննումն էլ անցնի, բայց հիվանդը չի պառկել, բժիշկներին ճանկռել է: Հաստատ սուտ են խոսում, ախր էդ քուշկյան կոչված մարդակերի հիվանդանոցում բարևն էլա փողով: Թեկուզ մեռնես, մինչև փողը չտաս ինչ ռենտգեն, ինչ ստուգում: Ուրիշ հիվանդանոցներում էլի ոչինչ, իսկ Էրեբունիում /ափսոս էդ անունը/ բարգավաճած էդ մարդակերը մարդկանց կյանքնա ուտում....
Hasmik
Es inqs mi qani or araj gnacel ei ayd hivandanoc ev sonografiayov znnel ein indz.Asel ein vor paycaxs mecacac e ev vorovaynsis mej jur ka havaqvac,kaskacum enq erevenyan hivandutyun unes. Nshem vor genetikayi kentronum ayd analizi patasxan@ arje 25.hazar dram.Mi qani or heto gnaci urish hivandanoc stugveci, parzvec vor lexaparkis mej qarer kan.Pastoren arka hivandutyun@ chen tesnum, bayc chexac hivandutyun@ tesnum en.Meknabanutyun. pas en talis,vor ayd 25hazaric tokosner ashxaten.
An
Զարմանալի ոչինչ չկա: Մեր իրականությունում ամեն ինչ հնարավոր է: Ինքս էլ առնչվել եմ մանկական մի հիվանդանոցի հետ, որտեղ առանց ծնողական խնամքի մնացած, մանկուց հաշմանդամ երեխային համապատասխան փոքրիկ միջամտություն կատարելու համար ինձնից պարտադրելով «պոկեցին» գումար, այն դեպքում, երբ երեխան անվճար պետք է սպասարկվեր եւ որպես առանց ծնողական խնամքի մնացած, եւ որպես մանկուց հաշմանդամ: Կամ ինչո՞ւ եք զարմանում, մի՞թե ձեր շրջապատում չկան մարդիկ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն, բայց չեն կարողանում բժշկի դիմել, քանի որ համապատասխան գումար չունեն: Ես բազմաթիվ այդպիսի մարդկանց գիտեմ...
edo
mer achqe arag mer sirely haystane veranuma apsos.
maria
Haiastani bjishkneri y byjqyireri masin karox em asel vor nranc nman phoxamol,anmardkain mek el iranq en.Djvaranym em havatal vor hnaravor e nranc mej gone meky mardkain zgacmynqnwe ynena.El chem xosym bajni varichneric y mnacacic.Artasahmanic qaxckexov hivandy zangym e vor texekythiynner imana haiastanym dexoraiqi masin ev patasxany giteq vorn er??Miysn el aranc cavazrkely hivandin biopsia e anym y hetn el hivandi vra gorym the inchpes hamarcakvec cavic gora.Inchi masin enq xosym?Stipvac im hivandin Hynastan bereci y aranc vorevice kasharqi byjymn arvec.lav xosq chem karox grel ,vorovhetev hai bjishkneric lav ban chem tesel.
Շվեյկ
Հոդվածի վերջին պարբերությունը արդեն իսկ բավարար է հասկանալու համար թե ինչ է կատարվում: «Շենքի բնակիչները պատրաստվում են բողոքի նամակով դիմել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Նշենք, որ «Էրեբունի» հիվանդանոցը պատկանում է հենց նախարար Քուշկյանին:»
Marine
քյար չեն ունեցել, շպրտել են, երեկ չենք ծնվել, լավ էլ հասկանում ենք, ձեր Քրիստոնյա ասողի հերը անիծեմ, դուք սատանապաշտեր եք, ոչ թե Քրիստոնյա, ռուսաստանում սրտացավ բուժում եմ ստացել, առանց որևէ կոպեկ խոթելու քույրերի գրպանը, եվրոպայում հիացել եմ բջիշկ քույրերի վերբարմունքից, ժպիտից, խնամքից, հայաստանում զզվել եմ նրանց չարչիությունից, հայ քույրերի, բժիշկների չարչիությունից, մուրացկանությունից....
Alexander
Հերթական անգամ մեղավորները բժիշկներն են? Կարծում եմ որ դեպքը բազմակողմանի դիտարկման տեղ ունի: Մշտական տագնապով լի միքիչ էլ նյարդային համեմվածությամբ իրավիճակի նկարագրությունները բերում են նրան որ առանձ այն էլ լարվածության մեջ գտնվող և երբեմն ոչ շատ կիրթ հասարակության մի մասը հանցագործ է դարձնում բժշկին: Ցավոք մեզանում բժիշկները ապպահովագրված չեն մի շարք ռիսկերից այդ թվում անհիմն վարկաբեկված լինելուց կամ ինչու ոչ ֆիզիկական բռնությունից: Իհարկե միջադեպը շատ տահաճ է, բայց բերեք վերջ դնենք բժիշկներին առանց դանակի մոռթելուն: Ոչ մեկ դրանից չի շահում, եթե բժիշկները մեղավոր են թող օրենքը դա որոշի: Մի կարծեք որ բժշկի օգտին է լինում օրենքը: Ինչպես ցույց է տալիս փորձը պոպուլիզմից ելնելով միշտ շահեկան է եղել մեղադրել բժշկին:
Lisa
Guce na iroq hogebezharani hivand e, iev petq er anmijapes hogebuzharan texapoxel. 37,1 jermutiuny hogebuzharanum el kijecnein. Aistex inch vor ban ain che. Krikin baxvum enq antarberutian iev anterutian syndromi het.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter