HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջոցառումներ` Վազգեն Սարգսյանի հիշատակին

ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մասին: Հանդիսությունների կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում նախանշվել է միջոցառումների ծրագիրը, հստակեցվել դրանց անցկացման հետ կապված մի շարք հարցեր: Սպարապետին նվիրված հիշատակի հանդիսություններ կկայանան հանրապետության ՊԲ զորամասերում, ուսումնական հաստատություններում, պետական-հասարակական տարբեր կառույցներում, իսկ գլխավոր միջոցառումները տեղի կունենան Վ.Սարգսյանի ծննդյան օրը` մարտի 5-ին: Ադ օրը Ստեփանակերտում եւ Շուշիում նախատեսվում է կազմակերպել այցելություն հերոսի արձանին, հանդիսավոր արարողություններ: Միջոցառումների շարքը կեզրափակվի հուշ-երեկոյով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter