HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Րաֆֆին պետք է գնա մինչեւ վերջ՝ հիվանդանոց

Ասում է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞, որ «Ժառանգության» հիմնադիրը հացադուլը դադարեցնի:

Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը, որպես քաղաքական պայքարի միջոց, որքանո՞վ է արդարացված, դրանով կարելի՞ է ինչ-որ բանի հասնել, թե՞ վերջինս ի սկզբանե գնացել է դրան՝ սեփական կուսակցության մասին հիշեցնելու կամ իր անձը հերթական անգամ գովազդելու համար:

Ի պատասխան «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողի նշյալ հարցի՝ Կարապետյանն ասաց. «Ձեր ասածի մեջ կա ամեն ինչ: Բայց, ըստ իս, դա խիզախ քայլ է, եւ ոչ միայն ի բողոք իշխանությանը, այլ որոշակիորեն, այո, ինչու չէ, արթնացնելու հասարակությանը, որը պետք է ակտիվ մասնակից լինի, ոչ թե, ասենք, պաշտոններ խոստանան, նոր գան, կամ փողով բերեն՝ ավտոբուսներով: Մարդիկ պետք է կանչով գան»:

Այս եւ մի քանի այլ քայլեր եւս, ինչպես Կարապետիչն է ասում, փոխել են իր դիրքորոշումը Հովհաննիսյանի հանդեպ. «Չմերժելով, որ ինքն արեւմտյան գաղափարների կրող է, բայց այսօր հանդիսանում է որպես հայ»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հավհաննիսյանին չմոտենալու եւ դրա համար ՀԱԿ առաջնորդի բերած հիմնավորմանը, Տիգրան Կարապետյանը նկատում է. «Մի մարդ, որն իր անցյալի համար ներողություն է խնդրել ժողովրդից, ուզում է, որ ներված լինի, պետք է ինքն էլ ներող լինի: Եթե անուններ է դնում, դա նենգություն է»:

«Մի տղամարդ, որը 5 երեխաների հայր է, դուրս է եկել հրապարակ: Փոխանակ դուք հիմա իրա կողքը հավաքված լինեք, սատարեք, ոգի հաղորդեք: Մենք պետք է չմտածենք, որ տեսեք, ուզում է էս անի, էն անի: Ինչ-որ պետք է, ամեն ինչ արված է,- ասում է Կարապետյանը: – Էսօր մարդը մենակ դուրս է եկել համակարգի դեմ: Ժամանակին «դեկաբրիստները» Ռուսաստանում 300 հոգով հելան ամբողջ իմպերիայի դեմ: Մինչեւ հիմա գրում են բանաստեղծներն իրենց մասին, պոեմներ են գրում: Մենակ մարդը դուրս է եկել, նստած է, դուք պատկերացրեք իր հոգեվիճակը, իր երեխաների… անձրեւի մթնոլորտը: Ուղղակի եկեք հարգենք մարդկանց»:

«Դուք երբեւէ կկիրառե՞ք պայքարի այդ ձեւը»,- հարցրին ԺԿ առաջնորդին:

«Երբեք մի ասեք՝ երբեք. ամեն ինչ հնարավոր է: Օրինակ՝ ես բողոքի մի այլ ձեւ եմ մշակել, գուցե դա, կգա ժամանակը, անակնկալ կլինի: Համենայնդեպս, գիտեք ինչ, այն, որ մեզ ուզում են դուրս բերել դաշտից, այն, որ մենաշնորհել են դաշտերը, գուցե հենց դա է դրդում այլ քայլերի: Որովհետեւ այսօր եւ իշխանական, եւ ընդդիմադիր դաշտերն ուզոպացված են»,- ասաց Կարապետիչը: Նա նշում է, որ դեմ չէր լինի, որ ղեկավարած կուսակցությունը միանար «Ժառանգությանը», եթե, իհարկե, նման մթնոլորտ ստեղծվի, իսկ ցանկությունը լինի փոխադարձ:

«Ճիշտն ասած՝ համարում եմ, որ իրենց պատգամավորական ֆրակցիան չկայացավ, եւ այսօր ինձ հրապուրում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես անձ»,- ասում է Տիգրան Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter