HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը

Կենտրոնական բանկի հայտարարությունը 03_03-dram_dolarՀայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի և պատրաստ` դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին: Խորհուրդը գտնում է, որ վերջին ամիսներին  հիմնականում ֆինանսական կայունության խնդիրներին միտված դրամավարկային քաղաքականության իրականացումը էական արդյունքներ է տվել, և դրամավարկային քաղաքականության հետագա  շեշտադրումները առավելապես տեղափոխվում են գների կայունության ապահովման  ուղղությամբ, իսկ  արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունները ուղղված են լինելու  փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելուն: Նկատի ունենալով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը և կապիտալ ներհոսքի աճի տեմպերի դանդաղումը՝ ԿԲ-ի խորհուրդը 2009 թվականի մարտի 3-ի նիստում որոշեց սահմանափակել արտարժութային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունները՝ վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Վերջինս  թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձևավորվի ներկա մակրոտնտեսական հիմնարարներին համապատասխան, ինչն էապես կբարելավի երկրի արտաքին մրցունակությունը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: Համաձայն ԿԲ-ի գնահատականների, որոնք հիմնված են ՀՀ համար տեղայնացված ակադեմիական շրջանակներում հայտնի և այլ երկրների կենտրոնական բանկերի կողմից օգտագործվող մի քանի մոդելների և մեթոդների վրա, 2009 թ. միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում: ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը  և ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձևավորմանը, այնուամենայնիվ, արժեզրկվող արժույթի պայմաններում իրատեսական են դառնում գնաճի նպատակային թիրախի գերազանցման ռիսկերը: Հաշվի առնելով վերոհիշյալը ԿԲ-ի խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետովª սահմանելով այն 7.75%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter