HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Յուզբաշյանը մահացել է

06_03-k_yuzbashyanՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկացմամբ` երեկ Սանկտ Պետերբուրգում 82 տարեկանում մահացել է անվանի հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանը: Կարեն Յուզբաշյանը 1955-58 թթ. աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում: Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»: Զբաղվում էր Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին դասավանդում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանում: Կարեն Յուզբաշյանը հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter