
«Հայկական ժամանակ». լեզվի մեկ հարվածով
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ կրպակների ապամոնտաժման հիմքում գրավոր փաստաթուղթ չկա: Կա ընդամենը քաղաքապետի բանավոր հանձնարարական:
Սա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնական պարզաբանումն է: Շուշան Սարդարյանն ընդունել է նաև, որ կոնկրետ կրպակները ապամոնտաժելու որևէ այլ իրավական հիմք չկա:
Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում փորձել է տպավորություն ստեղծել, թե ապամոնտաժվում են միայն լքյալ և չաշխատող կրպակները:
Փաստն այն է, սակայն, որ այս ընթացքում ապամոնտաժման մասին ծանուցում են ստացել բազմաթիվ աշխատող և օրինական կերպով տեղադրված կրպակներ, որոնք կրպակատերերի ապրուստի միակ միջոցն են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել