HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուշեղ Սաղաթելյանի բողոքը վճռաբեկը ետ է վերադարձրել

Վճռաբեկ դատարանը տեղեկացնում է, որ 2008 թվականի մարտի 1-2 տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ սույն թվականի մարտի 10-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Մուշեղ Ագունի Սաղաթելյանի շահերի պաշտպան՝ Ս.Սաֆարյանի կողմից ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը։ Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Ագունի Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») և 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը« պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով և տուգանքի՝ 900.000 ՀՀ դրամի չափով։ Նշված դատավճռի դեմ 2008 թվականի նոյեմբերի 12-ին բերվել էր վերաքննիչ բողոքը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Երևանի քրեական դատարանի վերոնշյալ դատավճիռը, իսկ վերաքննիչ բողոքն՝ առանց բավարարման։ Հիշեցնենք նաև, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվում էր այն բանում, որ նա, պարբերաբար մասնակցելով 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008 թվականի մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս ու թաքնվել ամբոխի մեջ։ Պարզվել էր նաև, որ Մուշեղ Սաղաթելյանն ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter