HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փոքր Մհեր»-ը 7 տարեկան է

krtahamalirՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարների ուղեկցությամբ այցելել է «Փոքր Մհեր» կրթահամալիր, մասնակցել կրթօջախի ստեղծման 7-ամյակին նվիրված հանդիսությանը, որն առաջին անգամ նշվում է որպես ծննդյան տոն։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո գրասենյակը: Վարչապետը նշել է, որ կրթահամալիրը յուրօրինակ կրթօջախ է, որտեղ դաստիարակվում է ճշմարիտ հայրենասերների սերունդ, որն իր արժանի տեղը կգտնի մեր երկրի կյանքի ամենատարբեր ոլորտներում։ «Փոքր Մհեր» կրթահամալիրը կառավարության որոշմամբ ստեղծվել է 2001 թ.մարտին: Կրթական գործունեությունն սկսվել է 2002թ. սեպտեմբերի 1-ից` 40 սովորողներով: Կրթահամալիրի գործունեության հիմնական նպատակներն են` կազմակերպել եւ իրականացնել երեխաների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան հիմնական ընդհանուր, միջին (լրիվ) եւ ռազմահայրենասիրական կրթական ծրագրեր։ Կրթահամալիրի սաներից շատերը զինծառայողների, զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են։ Հանդիսության պաշտոնական արարողությունից հետո Տիգրան Սարգսյանը ներկա է եղել նաեւ մշակութային ծրագրին, որտեղ հանրապետության ճանաչված արտիստների հետ միասին իրենց կատարողական ունակություններն են ցուցադրել կրթահամալիրի սաները եւ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտական երգչախումբն ու նվագախումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter