HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Համընդհանուր մարդկային ողբերգություն

girqԹերի Ֆիլիպսը բացահայտում է Անթիլիասի եւ Էջմիածնի կոնֆլիկտը, որին զոհ գնաց արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանը «Ես կուզենայի հայերեն խոսել, բայց այնքան էլ լավ չէ իմ հայերենը: Բայց ես գիտեմ ամենակարեւոր հայերեն արտահայտությունը` «Ծուռ նստիր, շիտակ խոսիր»,- այս խոսքերով իր «Սպանություն խորանի մոտ» գրքի շնորհանդեսը բացեց ամերիկացի լրագրող Թերի Դեւիսը երեկ` մարտի 31-ին, Արտբրիջ սրճարանում: Սա առաջին գիրքն է, որը մանրամասնորեն նկարագրում է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, արքեպիսկոպոս Ղևոնդ Դուրյանի սպանությունը, որը տեղի էր ունեցել 1933 թ.-ի դեկտեմբերի 24-ին Նյու-Յորքի Սուրբ Խաչ եկեղեցում, կիրակնօրյա պատարագի ժամանակ: Սպանության մեղադրանքով ձերբակալվել էր 9 մարդ, բոլորն էլ` Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամներ: Բոլորի նկատմամբ պետք է պատիժներ սահմանվեին, երկուսը պետք է մահվան դատապարտվեին, այդ թվում նա, ում ձեռքին եղել էր դանակը: Վերջինս ՀՅԴ-ի Նյու Յորքի գրասենյակի քարտուղարն էր: Բայց, ինչպես ներկայացրեց Թերի Ֆիլիպսը, վերջում ոչ մեկը չդատապարտվեց, բոլորն ազատվեցին: ՀՅԴ քարտուղարը հրաժարվեց իրեն մեղավոր ճանաչել, անգամ երբ դատավորը կարդաց նրա դատավճիռը: Սա` ինչ կատարվել է դատարանում: Իսկ իրականությունը հեղինակը ընթերցողին հորդորում է գտնել գրքում: terry-phillips«Այս պատմությունը թեեւ ժամանակին հայտնվեց Նյու Յորքի բոլոր թերթերի առաջին էջերին, բայց ԱՄՆ-ի կառավարության համար դժվար էր դատապարտել այդ մարդկանց դաշնակցականների պատճառով, որովհետեւ նրանք դեմ էին Սովետական Միությանը, եւ դա ուներ իր քաղաքական իմաստը: Ոչ միայն ամերիկահայերը, այլ բոլորն Արեւմուտքում սխալ էին հասկանում` ինչ է Սովետական Միությունը»,- մեկնաբանեց Թ. Ֆիլիպսը: Ըստ հեղինակի` մինչեւ հիմա էլ Դաշնակցությունը հերքում է, թե նման հրաման է տված եղել: Մայրական կողմով` հայ, հայրական կողմով` հույն Թերին այս եղելությանն անդրադարձել է, որովհետեւ դա մանուկ ժամանակ իր լսած առաջին պատմությունն է: «Բայց սա հայկական պատմություն չէ, սա համընդհանուր մարդկային ողբերգություն է, մարդկային պատմություն է բռնության մասին, երբ մարդիկ քաղաքական կամ կրոնական խնդիրները լուծում են սպանության միջոցով: Ամենուր այդպես է: Ահա թե ինչու ես որոշեցի գրել այս պատմությունը»,- ասաց նա: Գիրքը սկսվում է այն մարդու նկարագրությամբ, ով մեղադրվում է սպանության մեջ. «Մաթեւոս Լեյլեջյանն առանձնապես բռնակալ մարդ չէր: Իր զինվորական ծառայությունից դուրս նա երբեք լրջորեն չէր վնասել որեւէ մեկի, երբեք չէր խախտել որեւէ օրենք, երբեք ձերբակալված չէր եղել, եւ հաստատապես երբեք սպանություն չէր գործել: Բայց այդ ամենը պետք է փոխվեր»: Իրական իրադարձությունների հիման վրա Թերին գրել է գեղարվեստական ստեղծագործություն` վեպ, որտեղ իրական հերոսների կողքին կան հորինված անուններ: «Ես դժվար որոշում եմ կայացրել` վեպ, թե պատմական գիրք: Որպես լրագրող` շատ դժվար է գրել գեղարվեստական գործ, ֆիկցիա: Եվ պետք է ասեմ, որ ամեն ինչ այստեղ ճշմարտություն է: Այնտեղ, որտեղ ես անունները հորինել եմ, նշան է դրված, որ ընթերցողը հասկանա: Բայց շատ քիչ են այդ անունները: Եթե ես գրեի պարզապես որպես լրագրող, շատ մարդիկ կասեին` դու սխալ ես, վեպն ընկալվում է բոլորի կողմից: Բայց ես կարծում եմ, որ հնարելու, ֆիկցիայի մեջ մեծ ճշմարտություն կա»,- ասաց գրողը: Հայ Առաքելական եկեղեցու` երկու ճյուղերի`էջմիածնականի եւ անթիլիասականի բաժանվելը Թերի Ֆիլիպսը համարում է քաղաքական հարց. «Երբ ես հարցնում էի հոգեւորականներին, նրանք ասում էին, որ կրոնական դրույթները գրեթե նույնն են, հարցը քաղաքական է: Եվ 75 տարի անց ես որոշեցի քննարկել այս թեման, որովհետեւ իրերի դրությունը չի փոխվել: 75 տարի անց մենք էլի երկու եկեղեցի ուենենք: Եվ կոնֆլիկտի պատճառը չկա: Ամենակարեւորը, որ շատ հայեր, հատկապես երիտասարդները, այդ պատմությունը չգիտեն: Ես հավատում եմ, որ վերքերը բուժելու համար պետք է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել; Կարծում եմ, որ ճշմարտությունը թաքցնելն ամենավատ բանն է, երբ մենք պրոբլեմի հետ գործ ունենք: Այս գրքում դուք չեք գտնի ինչ-որ մեկի դատապարտում, սա այն է, ինչ կատարվեց: 75 տարի հետո մենք, կարծում  եմ, մեծացել ենք այնքան, որ կարողանանք ընկալել այս պատմությունը»: Առաջին անգամ Թերին գիրքը կարդացել է Կալիֆոռնիայի մի դպրոցում, որտեղ ազգանունները «յան»-ով չէին վերջանում: «Նրանք ասացին, որ դա իրենց պատմությունն է: Սա առաջին արձագանքն էր: Երկրորդ արձագանքը եկավ տարեց հայերից, որոնք ասացին, որ այդ պատմությունն իրենց կյանքին շատ մոտ է: Մեծամասնությունը դրական գնահատեց գիրքը: Քննադատողներին կարող եմ մատներիս վրա հաշվել: Եվ հարցերը նույնն են` ինչու հիմա: Իմ տարիքի հայերի մոտ արձագանքը հետեւյալն էր. «Շնորհակալություն, հիմա ես հասկանում եմ, թե ինչու են հայերը գնում այլ եկեղեցի»: Բայց ոչ մեկը չասաց, որ դա սուտ է կամ վատ գիրք է»,- ասաց պրն Ֆիլիպսը: Որպես լրագրող` նա շարադրել է զուտ փաստերը, շատ զգույշ է եղել իր բառերում` առանց ասելու` այս մեկը մեղավոր է, կամ այն մեկը մեղավոր չէ. «Պատճառը, որ ես գրել եմ այս գիրքը եւ այստեղ եմ, այն է, որ ես ուզում եմ ասել`մենք բոլորս պոտենցիալ ունենք ավելի լավը լինելու»: 5 տարվա ուսումնասիրության ընթացքում Թերի Ֆիլիպսը փորձել է կապ հաստատել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու` Էջմիածնի հետ, բայց անարձագանք է մնացել: «Մեկ տարի տեւեց գիրքը գրելը, եւ երբ ավարտեցի, շոկի մեջ էի, բայց շատ բավարարված: Սա պարտք էր մորս առաջ, եւ իմ առաքելությունն էր բոլորի առաջ: Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատու ենք մեր կոլեկտիվ գործողությունների, մեր պատմության համար»,- եզրափակեց Թերին: Նա նպատակ ունի գիրքը թարգմանել տարբեր լեզուներով` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, «այն բոլոր երկրների լեզուներով, որտեղ հայեր են ապրում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter