
Ըստ թերթի տեղեկությունների` Երեւանի ավագանու ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովելը գնալով ավելի է բարդանում: Գագիկ Բեգլարյանը (մետաքսցի Չոռնի Գագոն) քրեական հեղինակություն է, եւ Հայաստանում գործող ոչ բոլոր քրեականներն են պատրաստ իրենց ծառայությունները մատուցել ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուին, այն պարզ պատճառով, որ Չոռնի Գագոյին եւ նրանց բաժանում է քրեական անհարթ անցյալը:
Հետեւաբար, վերջիններս չեն պատրաստվում իրենց ուժերը ներդնել Չոռնիի հաղթանակն ապահովելու համար: Ուստի Գագիկ Բեգլարյանը դիմել է Ռուսաստանում ապրող երեւանցի քրեականներին` նրանց խնդրելով մայիս ամսին ժամանել Երեւան եւ նպաստել իր հաղթանակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել