HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրաճանաչ բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը 80 տարեկան է

10_04-e_gabrielyanԳիտական հասարակայնությունը նշեց հանրաճանաչ բուսաբան, Հայկական բուսաբանական ընկերության պրեզիդենտ, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի 80-ամյակը: Էլեոնորա Գաբրիելյանը, ով 20-րդ դարի համար մեկ բուսաբան Արմեն Թախտաջյանի աշակերտուհին է, իր գիտական գործունեության 56 տարիների ընթացքում նշանակալի դեր է կատարել Հայաստանում  բուսաբանական գիտության  զարգացման գործում:  Էլեոնորա Գաբրիելյանի գիտական հետազոտությունների շրջանակը ներառում է բույսերի մորֆոլոգիան, անատոմիան, պալինոլոգիան, աշխարհագրությունը և բույսերի տարբեր խմբերի դասակարգմանը վերաբերվող խնդիրներ, որոնց արդյունքում տպագրվել է 4 մենագրություն և մոտ 200 գիտական աշխատություն՝ հրատարակված միութենական և արտասահմանյան ճանաչված գիտական հանդեսներում և թեմատիկ գիտական ժողովածուներում: Էլեոնորա Գաբրիելյանի գիտական աշխատությունների մեջ կարևոր տեղ է գրավում մասնավորապես «Флора Армении» բազմահատոր հրատարակությունը, որտեղ Էլեոնորա Գաբրիելյանը հանդես է եկել ոչ միայն որպես գիտնական, այլ նաև նպաստել է հրատարակության վերջին հատորների հրապարակմանը: Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ անվանվել են Էլեոնորա Գաբրիելյանի պատվին: Բազմավաստակ գիտնականն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պարգևների և շնորհների, այդ թվում՝ 12-րդ Միջազգային բուսաբանական կոնգրեսի Անվանական բրոնզե մեդալ, 1975 թ.,Լենինգրադ: 14-րդ Միջազգային բուսաբանական կոնգրեսի Անվանական արծաթե մեդալ, 1987 թ., Արևմտյան Բեռլին: ԽՍՀՄ ԳԱ բարձրագույն՝ Կոմարովի անվան մեդալ, 1984թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի «За доблестный труд» մեդալ, 1986թ. Արծաթե պատվավոր շքանշան «Herbarium Mediterraneum Foundation» հիմնադրամից, ,2001թ., Պալերմո Ջոն Օ’Կոնորի բնապահպանական ակտիվիստի մրցանակ, 2004թ., ԱՄՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter