HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բարձր պարգեւներ` ոստիկանության օրվա առթիվ

16_04-vostikanՆախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են մեդալներով:

«Ես ուրախ եմ, որ այսօր պետական բարձր պարգեւի են արժանանում մարդիկ, ովքեր ընտրել են մեր հասարակությանն ու պետությանը ծառայելու ասպարեզ, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր երկրում ոստիկանության համակարգի կայացման, իրավակարգի ու օրինականության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ համար այսօր հպարտանում են ձեր գործընկերները, հարազատներն ու բարեկամները»,- ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով, որ եթե հասարակությունը վստահում է իրավապահին, ապա, մեծ հաշվով, վստահում է եւ պետությանը:

Օրվա առթիվ զանազան պարգեւների, խրախուսանքների, կոչումների եւ շնորհակալանգերի են արժանացել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ` նաեւ վարչապետի, պաշտպանության նախարարի, գլխավոր դատախազի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, արտակարգ իրավիճակների նախարարի եւ ոստիկանապետի հրամանագրերով: Այդ պարգեւների մեծ մասը քիչ առաջ հանդիսավորությամբ հանձնվեց ոստիկանության մեծ դահլիճում:

Ոստիկանապետ Ալի Սարգսյանին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւատրեց «Վազգեն Սարգսյան» մեդալեվ, ԱԱԾ-ի պետ Գորիկ Հակոբյանը` դաշույնով, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նվիրեց մեծ սուր: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանագրով Ալիկ Սարգսյանը եւս, որպես նվեր, ստացավ անվանական զենք: Իր հերթին ոստիկանապետն ատրճանակներ նվիրեց երեք բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում` ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter