HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎՏԲ-ն դեռ չի ֆինանսավորել, բայց Թեղուտում աշխատանքները շարունակվում են

ՎՏԲ բանկը դեռեւս չի ֆինանսավորվել Թեղուտի հանքավայրի ծրագիրը: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանը Հետքին պատմեց հանքավայրում ընթացող աշխատանքների մասին: «Էս պահին Թեղուտում շարունակվում է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Արդեն շինարարական աշխատանքներ են սկսվել: Տեղեր կա հողային աշխատանքներ է կատարվում, տեղեր կա կատարվում է բետոնի աշխատանքներ:

Կառուցվում են ջրահեռացման կանալներ, սկսված է ֆաբրիկայից հանք տանող ճանապարհի կառուցումը, նախապատրաստման ընթացքի մեջ է հանքից ակվալային տարարածք գնացող ճանապարհը, կատարվում են նաև պոչամբարի և ակվալային տարածքի ջրահեռացման աշխատանքներ: Այս պահի դրությամբ Թեղուտում 280 աշխատող ունենք: ՎՏԲ բանկից ֆինանսավորման դեպքում մեզ մոտ աշխատողների կտրուկ աճ կնկատվի: Այս տարվա մեջ աշխատողների թիվը կարող է հասնել 5-6 հարյուրի: Լրիվ թափով աշխատելու դեպքում, ողջ հնարավորություններով արդեն 1500-1700 աշխատողներ կունենանք»,- ասաց Ռուբեն Պապոյանը: Ռ. Պապոյանը նաև տեղեկացրեց , որ անտառներ հատվել են ամենատարբեր տեղերում` Խառատանոց, Դուքանաձոր, Բարձեր, Լորուտի ձոր հանդամասերում: Սրանով հանդերձ Թեղուտում աշխատանքային եռուզեռ չկար: Ակնհայտ է, այստեղ աշխատողները սպասում են ՎՏԲ բանկի որոշմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter