HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Բոլոր հայ լուսանկարիչները` Քոչարի բառարանային պատկերագրքում

20_04-hay-lusankarichner«Ակադեմիա» պատկերասրահում այսօր բացվեց սփյուռքահայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը եւ տեղի ունեցավ լուսանկարիչ Վահան Քոչարի «Հայ լուսանկարիչներ» բառարանային պատկերագրքի շնորհանդեսը: «Երեւի ոչ մի ազգ այսպիսի գիրք չունի, որ աշխարհում սփռված իր լուսանկարիչներին հավաքված լինեն մի հատորի մեջ»,-ասում է Վահան Քոչարը: Գրքում նշված է 480 հայ լուսանկարչի անուն, որոնցից 300-ը ներկայացված են իրենց կենսագրականներով եւ լուսանկարներով: Վահան Քոչարը «Հետքին» ասաց, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել իր հոր` լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի շնորհիվ. «Նա մեծ աշխատանք է կատարել` ժամանակին հավաքելով հայ լուսանկարիչների թե´ կենսագրությունները, թե´ դիմանկարները, թե´ նրանց գործերը: Այստեղ ցուցադրված լուսանկարների մեծ մասը բնագրերն են, որոնք հեղինակները ժամանակին նվիրել են հորս»: Ցուցահանդեսին ներկայացված են համաշխարհային հռչակ վայելող կանադահայ Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, պոլսահայ Արա Գյուլերի, ամերիկահայ Հարի Քունդակչյանի եւ այլոց աշխատանքները: «Ցուցահանդեսը շատ տպավորիչ է, մանավանդ դիմանկարները: Կար նաեւ Ծիծեռնակաբերդի նկար, որը շատ էմոցիաներ է առաջացնում: Այս ցուցահանդեսը լիցք է տալիս, նաեւ մտածելու առիթ է դառնում, թե քեզ մոտ ինչպե՞ս կստացվի. սովորելու շատ տեղ ունենք»,- ասում է երիտասարդ լուսանկարիչ Լիլիանա Գալստյանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Վահան Քոչարին պատկերագիրք ստեղծելու համար. «Այդ գիրքը ե´ւ հանրագիտարան է, ե´ւ տեղեկագիրք է: Այս պատկերագիրքը հայրենիք-սփյուռք համագործակցության փայլուն մի հուշագիր է»: 20_04-hay-lusankarichner1Նախարարը կարեւորեց միջոցառումը, քանի որ Սփյուռքի նախարարությունն էլ այսօր խնդիր ունի համախմբել սփյուռքի ուժերը` ըստ մասնագիտությունների: Ցուցահանդեսը ոգեւորել է նաեւ երիտասարդ լուսանկարչ Դավիթ Հակոբյանին. «Այս լուանկարներն իրենց էպոխաների կրողներն են: Շատ հետաքրքիր լուսանկար եմ տեսել` Կոմիտասի թաղման լուսանկարը, ինձ դուր եկան Շարլ դը Գոլի, Վիկտոր Համբարձումյանի լուսանկարները»: Նրա խոսքերով` այս նախաձեռնությունն իր համար նոր գաղափարի պատճառ է դարձել. «Ես այսօրվանից կփորձեմ իմ աշխատանքով հաջորդ սերնդին ներկայացնել իմ ժամանակաշրջանը»: Ըստ լուսանկարիչ Տիգրանի` լուսանկարների մեջ հոգի ու դինամիկա կա. «Ինձ դուր եկավ Շարլ Ազնավուրի լուսանկարը»: Ցուցահանդեսը ուղեկցվում էր Ֆիլհարմոնիկ  նվագախմբի կատարումներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter