HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

2 կտոր քարի՞ վրա ենք «ղժում», թե՞ Հովիկ Աբրահամյանի հողերի

Արարատի մարզի Նարեկ գյուղում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի անունով ձեւակերպված է մոտ 90 հա գյուղատնտեսական հողատարածք: Վերջերս, Նարեկի գյուղացիներից մեկը պատմեց, որ ամառվա ամիսներին, բացի Հովիկ Աբրահամյանից, ոչ մի գյուղացի չի կարողանում իր հողակտորը ճիշտ ժամանակին ոռոգել: Զրուցակցիս ասելով՝ գյուղացու ջուրը կտրում են, որպեսզի Հովիկ Աբրահամյանը հանգիստ ոռոգի իր հսկայական տարածքը:

«Ոչ մեկը ոչ մեկի ջուրը չի կտրում ի սեր Աստծո: Մենք չունենք խոշոր հողատեր Հովիկ Աբրահամյան: Ես ունեմ այդ ցանկը, նման անունով մարդ չկա»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը:

Հարցին, միգուցե Հովիկ Աբրահամյանի որդու անունով են ձեւակերպված հողերը, Տիգրան Վիրաբյանն ասաց. «Կարող է, ի՞նչ կա: Մարդն իրավունք չունի՞ հող մշակի: Ախր, ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում ջուր կտրելը: Կանալով 10-12 խմ ջուր է գնում, մարդը կարող է 50 հա հող մշակի ու իրեն պետք լինի վայրկյանում 100 լիտր ջուր: 12 խմ-ի մեջ վայրկյանում 100 լիտրը շա՞տ ա: Ինչ-որ մեկի ջուրը կտրե՞ց, իհարկե՝ չէ: Հովիկ Աբրահամյանը չլինի, լինի սովորական մարդ, հող է մշակում, ոչ ոք չի ասի, որ Ոսկետափից Սաքոն 80 հա հող է մշակում, ամենախոշոր հողատերն է: Այդ մարդը, որ իր հողերը մշակում է, ինչ-որ մեկի ջուրը կտրու՞մ է, չէ: Այդ մարդն ունի իր ժամանակացույցը, ըստ դրա էլ իր հողը ոռոգում է»:

Տիգրան Վիրաբյանի ներկայացմամբ, լինի Հովիկ Աբրահամյանը, թե ցանկացած այլ քաղաքացի, հողակտորը ոռոգելուց առաջ իր ջրի պահանջը օրեր առաջ ներկայացնում է ջրային կառույցների ղեկավարներին, եւ կոնկրետ օրը ջրօգտագործողին ոռոգման ջուր է տրամադրվում:

«Հողը պետք է ոռոգվի: Ես պարզապես զարմանում եմ մարդկանց վրա, որ նման բաներ են խոսում: Կարո՞ղ ա այդ մարդը ձկնաբուծարան է սարքել իր համար, ջուրն էլ տանում պտտում ու լցնում է Արաքս գետը: Մենք հողօգտագործող ունենք Աբրահամյան Ջուլիետա: Հա, Հովիկ Աբրահամյանի կինն է, ի՞նչ է եղել: Իրենց մոտ խաղող ու պտուղ է: Տարին 4-5 անգամ պիտի ջրեն, էլի: Այն ժամանակ, որ այդ մարդիկ այդ հողերը կարգի էին բերում, օձանոց էր, այդ խոսացողները պիտի գային տեսնեին, իրենք կգնայի՞ն այդտեղ, հող կմշակեի՞ն: Թող այսօր էլ գնան տեսնեն, թե այդ մարդիկ ինչ հողեր են մշակում:  Այդ հողերը նույնիսկ կոլխոզի ժամանակ չի մշակվել: Սարը դզել, քարերը հավաքել սարքել են հող»,-ասում է Տ. Վիրաբյանը:

Վերջում մարզպետարանի վարչության պետն ասաց, թե մեր երկրին գյուղատնտեսությունն է պահելու, քանի որ այլ ռեսուրս չունենք: «Նավթ չունենք, գազ չունենք, մի 2 կտոր քար ունենք, դրանով ենք «ղժում»: Ոչ կարգին արդյունաբերություն ունենք, ոչ էլ… Սա ագրարային երկիր է: Գնանք երկուսով հող մշակենք, եթե ձեռքներիցս կգա, ախր չենք անի»,-ավելացրեց Տիգրան Վիրաբյանը:

Նարեկի գյուղապետ Ռոլանդ Սուսունյանն էլ վիրավորված էր, որ իր գյուղացին ոռոգման ջրի համար առաջին հերթին իրեն չի դիմել, այլ լրագրողի հետ է խոսել:

«Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հողերին, ապա դրանց ոռոգումը մեր գյուղի հետ կապ չունի: Նա առանձին պոմպերով է ջուր բերում, առանձին տեղից է սնվում»,-նշեց գյուղապետը:

Մեկնաբանություններ (6)

Andranik
Հարգելի ԱնԱՀԻՏԸ կարծես հարգելի Մկից ՏՐԱՆՇ է ստացել....
aram
es metctarerov mardkanc shnoriv mi qani taruc hayastnum hay chi mna hargeli Anahit, erevi baci dzenacic u iranic!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ANAIT
HERIQA BAMBASEQ MIEVNUYNN E NA MARD E MECATAROV AYN EL ANUNI BOLOR TARER@
karen
duq bolor karciqnern cheq hraparakum ,mukn zes el a arel.
harutyun
Ed hreshy amboxj hanrapetutyunn aylaserel e, azgin divadadar e arel,bolorin struki pes qshum a hima el ay anchelq pashtpanum es.Ed mardy u ir yntaniqi andamnern hasarakutyan glxin patuhas en , inch naxanzi ararka gtar.
ANAHIT
ԻՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ԵՏ ՄԱՐԴՈՒՑ, ՀԵՐԻՔԱ ՆԱԽԱՆՁՈՎ ԼՑՎԵՔ ՈՒ ԳՆԱՀԱՏԵՔ ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter