HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Փլվել են գյուղի երկու կամուրջները

23_04-kamurjՆախօրեին` ժամը 17-17.30-ի սահմաններում, Գեղիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի պատկանող Գեղիի ջրամբարի գործարկման տեխնիկական ստուգումը համընկավ հորդառատ անձրևների հետ: Արդյունքում, Ողջի գետի գյուղի վտակը վարարել ու դուրս է եկել ափերից, ինչի հետևանքով քանդվել ու փլվել են Կավճուտ գյուղի առանց այն էլ վթարային վիճակում գտնվող երկու կամուրջները:

23_04-kamurj11«Փաստորեն, գյուղը այս պահին զրկված է արտաքին աշխարհի հետ կապից: Միայն մի փոքրիկ կամուրջ կա, այն էլ բնակիչներից մեկն է: Մարդիկ պետք է այդ կամրջով ելումուտ անեն` նրա տարածքով»,- արտակարգ պատահարից մեկ ժամ հետո ասաց Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը (Կավճուտ գյուղը մտնում է Լեռնաձորի վարչական տարածքի մեջ):  Կավճուտում ապրում է 157 մարդ: Բացի կամուրջների փլուզումից, մի քանի այգիներ ու բանջարանոցներ ջրածածկ են եղել:

Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Խուստուփ ԹԻՎԻ» հեռուստաընկերությանը տեղեկացրել է, որ «ջրամբարը վթարային չէ ու անհանգստանալու կարիք չկա: Այժմ ճշտվում են համայնքին հասցված վնասի չափերը ու բնակիչների վնասները կփոխհատուցվեն: Անմիջապես դեպքի վայրն էին եկել փրկարար ծառայության աշխատակիցները: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան»: Նշենք, որ արտակարգ պատահարի տարածքում է գտնվում Գեղիի ջրահավաք կայանը, որով սնուցվում է Սյունիքի մարզկենտրոնի մեծ մասը: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանի փոխանցմամբ` «ջրամատակարարման գրաֆիկի խախտում առանձնապես չի լինի, որովհետև ջրահավաք կայանը չի տուժել ու աշխատում է նախկին ռեժիմով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter