HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գործ թերթ համար X, գործ թերթ համար Y»,-թվարկում է Կորյուն Փիլոյանը

arzumanyan-sirunyan2Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է նաև Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործով դատավարությունը: Այսօր դատախազ Կորյուն Փիլոյանը սկսեց «գործ թերթ համար X, գործ թերթ համար Y» հերթով ընթերցել այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է հետազոտվեն: Առաջին հատորի տեղազննության արձանագրությունների ցանկն ավարտելուց հետո հերթը հասավ տուժողների փորձաքննության եզրակացությունների ցանկին: Ցանկի հրապարակման ժամանակ Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նկատեց, որ մի քանի փաստաթղթերում նույն ընթերականների անուններն են: Այնինչ` օրենքը արգելում է նույն ընթերակաների մասնակցությունը տարբեր փորձաքննությունների և միջոցառումների ժամանակ: «Ես հաջորդ դատական նիստին կներկայացնեմ արձանագրություններ, որ նշված երկու ընթերակաները մասնակցել են այլ քրեական գործերում որպես ընթերականեր»,-խոստացավ Լիպարիտ Սիմոնյանը: Ինչ վերաբերում է երկրորդ հատորի փաստաթղթերի ցանկին, ապա Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանը որոշում է կայացրել տուժողներին առանձնացնել այս գործից, քանի որ այդ տուժողներն անմիջականորեն չեն տուժել իրենց պաշտպանյալների գործողություններից, բնականաբար, նրանց վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությունն անիմաստ է և չի վերաբերում իր պաշտպանյալին: «Քրեական գործը պետք է քննվի միայն ամբաստանյալների մասով և նրանց առաջադրված մեղադրանքի շրջանակներում»,-ասաց Լ.Սիմոնյանը: «Սա իշխանությունների ապօրինությունների ցանկն է, թողեք հրապարակեն»,-հավելեց Ալ. Արզումանյանը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այդուհանդերձ, թուլ տվեց դատախազին ավարտել փաստաթղթերի ցանկը և «գործ թերթ համար X, գործ թերթ համար Y»-ի թվարկումը, իսկ Լ. Սիմոնյանին ասաց, որ առարկությունները կներկայացնեն իրենց փաստաթղթերը առանձին հետազոտելու ժամանակ իրենց առարկություններում: Իսկ Գլխավոր մեղադրողը մինչ այս պահը շարունակում է ընթերցել «Գործ թերթ համար X, գործ թերթ համար Y»-ները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter