HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրպակատերերն այցելեցին օմբուդսմենի գրասենյակ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ էին եկել 50-ից ավելի  կրպակատերեր՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպում խնդրեցին Պաշտպան Կարեն Անդրեասյանից եւ ներկայացրեցին իրենց բողոքը կրպակների ապամոնտաժման  գործընթացի դեմ եւ դժգոհությունը Երեւանի քաղաքապետարանի որոշումներից:

Մարդու իրավունքների պաշտպանը կրպակատերերին ներկայացրեց իրենց իրավունքների պաշտպանության ուղիները եւ բացատրեց իր լիազորությունները, ինչպես նաեւ ներկաներին առաջարկեց  Պաշտպանին դիմել անհատական դիմումներով՝ յուրաքանչյուր գործ առանձին քննարկելու եւ որոշումներ կայացնելու նպատակով: Նա ընդգծեց, որ Պաշտպանը կարող է  աջակցել դիմումատուներին իրավական լուծումներով: Իսկ, երբ խնդիրը դուրս է իրավական դաշտից, ապա քաղաքական պայքարին Պաշտպանը մասնակցել չի կարող, սակայն կարող է  միջամտել,  որպեսզի հարգվի եւ պաշտպանվի յուրաքանչյուրի՝ օրինական ճանապարհներով  իր կենսական շահերի համար պայքարելու իրավունքը:

Ի պատասխան կրպակատերերի խնդրանքին՝ դիմել Սահմանադրական դատարան քաղաքապետարանի որոշումների Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով, Պաշտպանն ասաց, որ այդ առաջարկը եւս մանրամասն քննարկման կարիք ունի եւ բացատրեց յուրաքանչյուր գործողության ընթացակարգերն ու ժամկետները, նաեւ  խոստացավ, որ այսօրվանից գրասենյակը կուսումնասիրի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունները եւ հնարավոր  բոլոր հիմքերը:

Պաշտպանը հաստատեց օգոստոսի 16-ի կրպակների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ իր անդրադարձի սկզբունքները ու շեշտեց, որ առաջիկայում եւս հետեւողական կլինի  կրպակատերերի գույքային իրավունքի ոտնահարման դեպքերը, իր լիազորությունների շրջանակներում, բացահայտելու եւ խախտված իրավունքը վերականգնելու առումով: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter