HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բագրատաշենի անցակետում նորից հերթեր են

Իսկապես անհասկանալի է, թե պաշտոնյաները, ծառայողները ինչո՞ւ չեն սիրում իրենց քաղաքացիներին եւ ամեն ինչ անում նրանց կյանքը բարդացնելու համար: Երեկ առավոտյան` ժամը 11-ին, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում նորից հերթեր էին: Վրացական սահմանի մաքսակետն անցնելու համար մեզնից պահանջվեց հինգ րոպե, իսկ Հայաստանի անցակետում` 1 ժամ 15 րոպե:

Հայ սահմանապահին հենց այդպես էլ հարցնում եմ` ինչո՞ւ եք մեր քաղաքացիներին տանջում: Նա ասաց. «Դե վրացիների մոտ էլ են հերթեր, ինչո՞ւ այդ մասին չես ասում»:

Ասում եմ, որ լրագրող եմ եւ տալիս մյուս հարցը, որը վերաբերում է կամրջի վրա կանգնած հսկա բեռնատարներին: Բոլորը բարձված են, յուրաքանչյուրին` 40 տոննայից ավելի բեռ: Մի պահ կամրջի վրա միայն այդ մեքենաներն էին: Սահմանապահին հարցնում եմ. «Գիտեք, որ կամուրջը կարող է փլվել, չի թույլատրվում բեռնված մեքենաների կանգառը կամրջի վրա»: Նա ասաց, որ վրացիների հետ պայմանավորվել են, որ հերթով բաց թողնեն, նրանք բոլորին են բաց թողնում: Ես ասում եմ` վրացիները հերթով են բաց թողել, մերոնք են կուտակել նրանց: Սահմանապահն ասաց. «Լավ, ես ի՞նչ անեմ, այստեղ նախագահի վերահսկողական ծառայությունից աշխատող կա, եկեք նրան ասեք»:

Գնում եմ: Վերահսկողականի աշխատակիցը կանգնած է հենց անցակետի մեջտեղում, փորձում եմ հասկանալ, թե ինչու է նա կանգնել այնտեղ, բայց չի ստացվում: Նույն հարցերը տալիս եմ նրան` ինչո՞ւ եք մեր քաղաքացիներին այս օրը գցում:

Նա զարմացած ասում է` բայց Վրաստանում էլ են հերթեր լինում: Ես ասում եմ` Վրաստանն ինձ չի հետաքրքրում, ես իմ երկրի մասին եմ ուզում իմանալ: Հետո ասաց, որ Վրաստանը մի քանի անցուղի ունի անցակետում, ես պատասխանում եմ, որ մենք բոլորս մի կետից ենք անցել եւ եկել ենք մեր երկրում «կուտակվել», ի՞նչն է պատճառը:

Այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ էի Վրաստան գնում, նույն իրավիճակն էր նաեւ անցյալ անգամ: Խնդիրն այն է, որ անցնողների թիվը բնավ էլ մեծ չէր, պարզապես անհասկանալի է, թե ինչու են մեր անցակետում նստած աշխատակիցներն իրենց գործողություններն այդքան դանդաղ, միմյանց հետ զրուցելով, պահի տակ ինչ-որ տեղ «թռնելով» անում:

Ի՞նչն է պատճառը. սրա համար էլ տնտեսական ճգնաժա՞մն է մեղավոր: Իհարկե ոչ. ապաշնհորհ կառավարումն է պատճառը:

Երկիրը չի կառավարվում, երկիրը բարձիթողի վիճակում է, եթե տարիներ շարունակ չեն կարողանում մի անցակետի աշխատանք կարգավորել, նշանակում է` ոչ մի բան էլ չեն կարող կագավորել:  Այդ 1 ժամ 15 րոպեն բավարար էր, որպեսզի երկիր մտնող ՀՀ քաղաքացիները «քայքայվեն»:  

Մեկնաբանություններ (11)

Susann
Ete hnaravor liner nkarei u uxarkei tesneyiq te es pahin mot 100 meqena spasume hayakakan tamojniyum yev minchev erb espes petqe sharunakvi.....
Emil
Dar Edik accountability seems to be an absent word from today's Armenia!! It is hard to imagine, without liability and accountability how the current regime tends to run this country? The status quo of Armenia is very disappointing, in almost every aspect of governance. We surely need a more professional government, I truly believe that prime minister must be sacked.
SONA
Vorkan shat e hert@ ajkan hesht e gumar ashxatel@,,,Menak Hayastanum ev mer nman anorenk erkrnerum nman ban hnaravor e lini
ananun
ba et naxagahi verahskoxakann inchova zbaxvatc sahmanum? inchna kargavorum?
shaqar
սահմանապահների աչքերի արտահայտությունը չէր տարբերվում մորթած հորթի աչքերի արտահայտությունից????? lol;;;;ujhex er u texin,, apres!!!!
NADAEL
Էս բոլորը նրանիցա, որ միշտ որիշներին ցածր ենք դասել մեր ազգից, ինքներս մեզ մեծարել ու մեծարում ենք ամեն ինչում, բայց էլի մնացել ենք բյուրոկրատ,մեծամիտ,անշնորհք ու ապիկար. հիմա օվա ավելի զարգացաց ու օրինապաշտ, վրացին թե մենք՞, մենք ապաշնորհ ենք ու հետամնաց,մենք եսասեր ենք ու ապերո, մենք շատ բան ունենք սովորելու ոչ թե վրացիներից, այլ մոնղոլներից ու կիրգիզներից նույնիսկ, դրա համար ծովից ծով հայաստանից մնացելա էն ինչը որ վաղն ել ենք կորցնելու.
Armen S
This is more than disgusting. We have a government of medieval ages' maturity level acting out of Soviet inertia...Keeping order in the border and serving Armenian citizens are simple things that our government MUST do. Instead, a bunch of lazy bum bums are appointed who continue annoying us.
mahmouzian
Edik the bosses d ont only look. but they tell the giuy with the shovel how to do it .a bunch of lazy bum. bum.
NN
Հայաստանի համա նորմալ է մի զարմացեք, որ այսպես շարունակվի, բոլորս թուրքի գերին կլինենք, ես անինքնասեր պաշտոնյաններին ինչ կա ամեն մեկը մի հատ դրսում վիլա ունի, հանգիստ Հայաստանը կքանդեն առոք փառոք դրսում կապրեն:
ARMEN
Sahmanapahnera ditmamb en anum,vor in4 vor mi dzevi pox poken,karam asem erb ova in4 hamari pe4ata xpum,4imacox mardkancic 15 dolara xlum.
karen
օգոստոսի 13-ին երեկոյան վերադառնում էի Վրաստանից: Վրացական անցակետը անցանք 3 րոպե 40 վարկյանում: Մեքենայում չորս հոգի կար,մեքենայով կիպ մոտեցանք խցիկին, բոլորիս անձնագրերը տվեցինք, ԱՌԱՆՑ ՄԵՔԵՆԱՅԻՑ ԻՋՆԵԼՈՒ: Վրացի մաքսավորը արագ ավարտեց իր աշխատանքը ու մեքենան բաց թողեցին ու ոչ մեկս չիջանք մեքենայից: Իսկ հայկական կողմում իսկական մղջավանջն էր սպասում: Հերթ առաջանալու հիմնական պատճառը այն է, որ մեքենայի վարորդը պետք է իջնի մեքենայից և մոտենա մի խցիկի, իսկ մեքենայի ուղևորները պետք է պետք իջնեն մեքենայից ու մոտենան այլ խցիկի: Այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք կազմակերպել այնպես ինչպես վրացական կողմում է, այսինքն մեքենայի վարորդը և նրա ուղևորները սպասարկվեն միևնույն խցի-պատուհանի միջոցով առանց մեքենայից իջնելու, մաքսավորների ու սահմանապահների աչքերի արտահայտությունը չէր տարբերվում մորթած հորթի աչքերի արտահայտությունից: Նույնիսկ վրացիներին են սովորեցրել մարդավայել աշխատել, որոնք ոչ վաղ անցյալում համարվում էին в принципе не обучаемые:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter