HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միտինգի օրերին Մանվել Վարդանյանը հրաժարվում է Մանվել Վարդանյանը լինելուց

Այսօր առավոտից դարձյալ երթուղի դուրս չեն եկել Էջմիածնից, Արմավիրից,  Արագածոտնի մարզի Ագարակ եւ Բյուրական գյուղերից  Երեւան եկող տրանսպորտային միջոցները: Հիշեցնենք, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ մայիսի 1-ին: Եթե մայիսի 1-ը տոնական օր էր եւ ոչ աշխատանքային, ինչից ելնելով էլ մայրաքաղաք մեկնողների թիվը զգալի քիչ էր, ապա այսօր  իրավիճակը բոլորովին այլ է: Մարդիկ ժամերով կանգնած են մնացել կանգառներում, սակայն ոչ ավտոբուսներն են աշխատում ոչ էլ՝ միկրոավտոբուսները: Հատկապես ուսանողներն ու Երեւանում աշխատողներն էին դժվարին դրության մեջ հայտնվել, քանի որ չէին կարողանում աշխատանքի ու դասի գնալ:  Էջմիածնում վիճակը  մի քիչ այլ էր. երթուղային տաքսիների ու համար 111 ավտոբուսների փոխարեն գիծ էին դուրս եկել երթուղին սպասարկող ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին պատկանող «Քարավան» տաքսիները: Ինչպես յուրաքանչյուր նմանատիվ իրավիճակում, այնպես էլ այսօր տաքսու վարորդների համար իսկական տոն էր, քանի որ բավականին գումար կաշխատեն` 2000 դրամով մարդկանց Երեւան հասցնելով: Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այսօր Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող «Էջմիածնի ԲՈՒԱՏ»-ի տնօրեն Մանվել Վարդանյանը«անհասանելի»  էր իրեն զանգողների համար: Իհարկե, նա իր բջջային հեռախոսը չէր անջատել, սակայն կամ զանգերին չէր պատասխանում կամ էլ մոտենալով հեռախոսին ասում էր, թե տեղում չէ: Պարզվում է, պարոն Վարդանյանը «սեւ ցուցակի» մեջ է գցել իրեն հաճախակի զանգող լրագրողների հեռախոսահամարները: Եթե սովորական օրերին պատահական զանգում ենք Մանվել Վարդանյանին անմիջապես պատասխանում է զանգերին, սակայն երբ իրենց ավտոմեքենաները երթուղի դուրս չեն գալիս` նրան գտնելն անհնար է: Այս անգամ էլ նա չէր պատասխանում մեր զանգին, սակայն նույն պահին մեկ այլ հեռախոսահամարից զանգեցի նրան, անշուշ պատասխանեց, քանի որ հեռախոսահամարն իրեն անծանոթ էր: Սակայն երբ իմացավ թե ինչի համար ենք զանգել, խուճապի մատնվեց եւ ասաց, թե ինքը Մանվել Վարդանյանը չէ, պարզապես սովորական աշխատող է, իսկ Մանվել Վարդանյանը ինչ-որ գործերով դուրս է եկել. «դե պահ է, ստացվում է, որ հեռախոսը թողնում է գրասենյակում ու դուրս ա գալիս, հենա լուսամուտից նայում եմ չի երեւում, որ կանչեմ հետը խոսաս»,-արդարացավ մեզ սովորական աշխատող ներկայացող Մանվել Վարդանյանը: Նշենք, որ այս իրավիճակն այնքան է զայրացրել էջմիածնեցիներին, որ առաջիկա օրերին պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել կառավարության շենքի առջեւ: «Կարող ա մենք գերի ենք սրանց ձեռքը, ամոթն էլ ա լավ բան, մի քիչ գոնե պատկառանք ունենան, գիտենք, որ էսօր միտինգ է ու դրա համար են ճանապարհները փակել, բայց ես գործով եմ գնում, ինչի պիտի տուժեմ՚»-զայրացած նշեց Երեւանում աշխատող Աիդա Կիրակոսյանը: Կագառում հավաքվածներից մեկն էլ ասաց, թե Հրանտ Գրիգորյանը ավտոբուսները մեկ օրով հատկացրել է ոստիկանությանը, որպեսզի ոստիկաններին տեղափոխեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter