HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեկան հիվանդն ապրում է փողոցում

fkostandyan_210509 Ալավերդի քաղաքի Առողջապահական կենտրոնի պոլիկլինկական բաժանմունքի վարիչ Սվետլանա Քառյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ պոլիկլինիկայում Ալավերդի քաղաքից և Թումանյանի տարածաշրջանի մյուս համայնքներից հաշվառված են 800 հոգեկան հիվանդներ: Նրանցից մեկը Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 325  շենքի  բնակիչ Ֆելիքս Կոստանդյանն է, որը  արդեն մի քանի տարի տառապում է հոգական ծանր հիվանդությամբ: Նա մենակ է ապրում: Մեկ շաբաթից ավելի է նա լքել է բնակարանը եւ ապրում է շենքի բակում գտնվող խորդանոցի տանիքին: Հարևանները պատմեցին, որ  նրա  կինր և երեխաները, հավանաբար, հիվանդության պատճառով լքել են նրան և ապրում են Վրաստանում: Նրանից մի քանի տարով փոքր եղբայրը երկու տարի առաջ մահացել է տուբերկուլյոզից, որից անմիջապես հետո վշտից և սովից մահացել է մայրը: Ֆելիքս Կոստանդյանը Զորավար Անդրանիկի 325 շենքի 2-րդ հարկի մեկ  սենյականոց բնակարանում  է  ապրում: Բնակարանի գազը, էլեկտրաէներգիան և ջուրը անջատված է նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակի պատճառով: Շենքի բնակիչները և անցորդները Ֆելիքսի վարքագծից չեն դժգոհում: Նա որևէ մեկին չի նեղացնում, չի հայհոյում, չի գոռում, սակայն խորդանոցին հարող ճանապարհով դպրոց գնացող Ալավերդու թիվ 2 դպրոցի երեխանները առանց վախի չեն անցնում նրա կողքով: Ալավերդիում նման երևույթ երբևէ չի արձանագրվել: Ֆելիքսը  հարևանների առաջարկած սննդամթերքը չի ուտում, ըստ հարևանների վախենում է իրեն թունավորեն: Նա առհասարակ խուսափում է ուտելիքից, միայն ջուր է խմում: Սա է մտահոգում նրա հարևաններին : Նրանք անհանգստանում են, որ Ֆելիքսը սովից կմեռնի, երկար չի դիմանա: Ֆելիքս Կոստանդյանի առողջական վիճակի մասին  նյարդաբան Սվետլանա Քառյանը, որը բնակվում է Ֆ. Կոստանդյանի հետ նույն շենքում ասաց. «Իսկապես, շատ տխուր վիճակ է ստեղծվել այդ երիտասարդ մարդու կյանքում: Հարևաններով շատ ենք փորձել նյութապես օգնել նրան: Չի ընդունում: Չի համաձայնում նաև սրսկվել: Ցավալին նա է, որ մեր տարածաշրջանում հոգեկան հիվանդությունը երիտասարդացել է»: Ըստ Ս. Քառյանի հիվանդության թվի աճին մեծապես նպաստում է մասնավորապես երիտասարդների անգործության հետևանքով ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը, գործազրկության հետևանքով ստեղծված սոցիալական ծանր վիճակը: Ֆելիքս Կոստանդյանի  կյանքին սպառնացող վտանգի մասին «Հետք»-ը տեղեկացրեց   Ալավերդու ոստիկանապետ Արթուր Հարությունյանին: Վերջինս  շնորհակալություն հայտնելով  խոստացավ աջակցել հիվանդին: «Տեղափոխելը, կտեղափոխենք: Կտանենք Սևան, սակայն տանելուց հետո ասում են  բուժումը այստեղ վճարովի է, հիվանդին մեկ օր պահելուց հետո, հաջորդ օրը տուն են ուղարկում»,- ասաց Ալավերդու  ոստիկանապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter