HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

ԲՀԿ պատգամավորը «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի որոշումը համարում է սանկցիա

29_04-n-zohrabyan«Ցավում եմ, որ «Հազարամյակի մարտահրավերները» որոշում կայացրեց դադարեցնել ճանապարհաշինարարությանը հատկացվելիք 67 մլն դոլար գումարը: Պետք է հարց տանք մեզ, թե արդյո՞ք նման սանկցիա կիրառելը ավելի կօգնի, կօժանդակի մեր երկրի խնդիրների վերացմանը»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ իր իսկ հարցին բացասական պատասխանեց: Պատգամավորը դա որակեց որպես պատժամիջոց: «Հնարավոր է՝ այդ քայլը պայմանավորված է նաեւ Երեւանում կայացած ավագանու ընտրություններով»,- ենթադրություն արեց նա: Զոհրաբյանը չի կարծում, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, սակայն «ԲՀԿ-ն բաց տեքստով է ասել, որ մեր ընտրական մշակույթում բեկում տեղի չունեցավ»: Պատասխանատվությունն էլ, ըստ պատգամավորի, կրում են նրանք, «ովքեր պարբերաբար հարստացրել, ճոխացրել են այս երկրում արջի ծառայությունների մատուցման ինստիտուտը, ովքեր փորձել են մատուցել շատ դեպքում չպահանջված ծառայություններ՝ իրենց տեղը, դիրքը ամրապնդելու համար»: Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, «որ վերոնշյալ մարդիկ, ովքեր հերթական անգամ մաս դարձան ընտրական անառողջ մշակույթի, կենթարկվեն պատասխանատվության»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter