HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը նշեց 5-ամյակը

Mariot5Երեկ երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը նշեց իր 5-ամյա հոբելյանը: Հյուրանոցի կառուցումը սկսվել է դեռևս 1950 թվականին, և այն առաջին անգամ իր դռներն է բացել որպես «Արմենիա» հյուրանոց 1958թ: Շենքի ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է: 1998 թ.-ին շենքը սեփականաշնորհվել է «AK Development» ընկերության ավանդատուների խմբից բաղկացած ամերիկահայերի կողմից: Nishan13 սեփականատերերից երեկ հոբելյանական միջոցառմանը ներկա էին 8-ը: Նիշան Աթինիզյանը նշեց, որ իրենք ներդրել են ավելի քան 50 մլն դոլար` հյուրանոցը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և Marriott International համաշխարհային ցանցի ապրանքանիշ ստանալու համար, սակայն դեռևս իրենց ներդրումները չեն կարողացել ետ բերել: «Աշխարհում ամենալավ տեղը, որտեղ ներդրում է կատարվել, 10 տարուց շուտ շահույթ չի ստանում: Մենք էլ ենք այդպես հաշվարկել: Առաջին 5 տարին անցավ, հիմա էլ ճգնաժամ է, բայց մեզ համար ամենաուրախալին այն է, որ «մեկ անգամ կամեցի» ասածով մենք օգտակար բան ենք արել Հայաստանին»,- ասաց Նիշան Աթինիզյանը: Pol-KoryanՏնտեսական ճգնաժամն ազդել է նաև «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի վրա, սակայն սեփականատեր Պոլ Կորյանն ասում է, որ իրենք հնարավորինս ամեն ինչ անում են, որ կանխեն այն: «Աշխարհում ճգնաժամ կա, պետք չէ վատատես լինել, մեկ-երկու տարի է, կանցնի, պետք է նոր ներդրումներ անել: Հայաստանի մեջ շատ խելացի մարդիկ կան, մենք պետք է հավատանք, որ ճգնաժամը կանցնի: Մենք` հայ ներդրողներս, ճգնաժամի մեջ չենք»,- հավելեց  Նիշան Աթինիզյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter