HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանը ՀԱԿ-ի երիտասարդներին առաջարկել է հանդիպել օգոստոսի 25-ին

Օգոստոսի 22-ին tert.am էլեկտրոնային կայքում զետեղվել էր տեղեկատվություն առ այն, որ ՀԱԿ երիտասարդները ընդունել են Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման առաջարկը։ Մասնավորապես, ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը հայտարարել էր.

«Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետևյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ և հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով և չունենք ավելացնելու որևէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ…»։

Վերահաստատելով ՀԱԿ երիտասարդների հետ հրապարակային զրուցելու պատրաստակամությունը՝ Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է երիտասարդներին հանդիպել օգոստոսի 25-ին` ժամը 13։00-ին, «Ուրբաթ» ակումբում կամ Ազատության հրապարակում՝ տեղի ընտրությունը թողնելով վերջիններիս հայեցողությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter