HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Ալավերդիում

Այսօր գիշերը` ժամը 2-ի սահմաններում, Ալավերդու Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի մոտ իր «Կրայսլեր 300» մակնիշի ավտոմեքենայի սրահում մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել է Ալավերդի քաղաքի Սարահարթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Կարեն Սոխակյանը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:

Զորավար Անդրանիկի թիվ 18 և հարեւան շենքերի բնակիչները գիշերային կրակոցներից վախեցած են, սակայն նրանք խուսափեցին սպանության մասին խոսել: Ընդամենը հայտնեցին, որ կրակոցները երկար են տևել: Լոռու մարզի Թումանյանի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սպանությունը կատարելու մեղայականով այսօր ժամը 11:00-ին Ալավերդու ոստիկանություն է ներկայացել Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի թիվ 18 շենքի բնակիչ, 1976 թ.-ի ծնված Սպարտակ Մանուչարյանը, ով, փաստորեն, սպանությունը կատարել է հենց իր բնակելի շենքի դիմաց: Նախաքննության շահերից ելնելով` ոստիկանապետն այլ տեղեկատվություն չհաղորդեց:

Ալավերդցի Կարեն Սոխակյանը վերջին 10 տարիներին բնակվել է Մոսկվայում և քրեական հեղինակությունների հետ շփումներ է ունեցել: Նա Մոսկվայից Ալավերդի է վերադարձել վերջերս: Սպարտակ Մանուչարյանը ևս  վերջին տարիներին բնակվել է Մոսկվայում: Ալավերդիում երևացել է վերջին մի քանի ամիսներին: Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի` Կարեն Սոխակյանի նկատմամբ սա սպանության երկրորդ փորձն է, առաջին կրակոցի ժամանակ Կարենը վիրավորվել է ոտքից: Նույն աղբյուրների համաձայն` սպանությունը կատարվել է Մոսկվայում բնակվող գողական աշխարհի հայ հեղինակություններից մեկի ցուցումով, որի հետ, ըստ լուրերի, մտերիմ կապերի մեջ է Սպարտակ Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter