HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը մարտական է»,-ասում է պաշտպանը

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի գլխավորությամբ այսօր շարունակվում է  քննվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Հիշեցնեք, որ նշված միջնորդությունը երեկ ներկայացրել էին Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը և քննիչ Վաղինակ Մկրտչյանը: Նիկոլ Փաշինյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննության ընթացքում պաշտպանական կողմը, Փաշինյանին կալանավորելու վերաբերյալ առարկություն ներկայացնելիս, հիմնական շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ դեռևս անցյալ տարվա փետրվարի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելիս բացառապես առաջնորդվել է այն իրողությունով, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է հետախուզման մեջ: «Այժմ կատարվում է դատարանի որոշման վերաքննություն, իսկ քանի որ Փաշինյանի նկատմամբ կալանքը ընտրված էր բացառապես հետախուզման մեջ գտնվելու հանգամանքով, հետևապես նրա ներկայանալուց հետո այդ հիմքն այլևս վերացել է: Նշանակում է` նրան հետագա կալանքի տակ պահելու որևէ հիմք այլևս չկա»,-ասում է Արթուր Գրիգորյանը և հավելում, որ «Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը մարտական է»: Պաշտպանական կողմի այս միջնորդության դեմ մեղադրողները ներկայացրել են առարկություն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ կալանքի մասին միջնորդությանը լուծում տալու համար: Դատավոր Էդիկ Ավետիսյանն իր որոշումը կհրապարակի մեկ ժամվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter