HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ժողովուրդը մտավ Ազատության հրապարակ (պարբերաբար լրացվող)

Հին Երևան հյուրանոցային համալիրի դիմացի մուտքի մոտ Լևոն Զուրաբյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի հետ բանակցությունից հետո հայտարարեց, որ իրենց թույլ են տվել մտնել Ազատության հրապարակ: Ժողովրդին առաջնորդում է անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը:Ժողովուրդն արդեն աստիճանաբար մտնում է Ազատության հրապարակ` չնայած այն բանին, որ երեխաների համար ատրակցիոն խաղեր են տեղադրված:

Այս պահին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ հավաքված բազմությունը վանկարկում է «Րաֆֆի», «Ազատ, անկախ Հայաստան»: Վանկարկումներն ուղեկցվում են ծափահարություններով:

Լևոն Տեր-Պետրոսյանը մոտենում է հարթակին և ձեռքերի շարժումով ողջունում ժողովրդին, ինչպես երեք տարի առաջ` հետընտրական հանրահավաքների ժամանակ:

Հարթակում եմ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը և այլք:

Մարդիկ շարունակում են վանկարկել «Լևոն, Լևոն», «Պայքար, պայքար մինչև վերջ»:

Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ բոլորով սպասում են մինչև հարթակ բերվի աուդիոտեխնիկան: Նա նաև նշեց, որ թեև իշխանություններն Ազատության հրապարակում դիտմամբ տեղադրել են երեխաների համար ատրակցիոն խաղեր` ընդդիմության հանրահավաքներին խոչընդոտելու համար, այնուամենայնիվ ժողովուրդը պետք է շատ զգույշ լինի, որ հանկարծ այդ ատրակցիոնները չվնասվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter