HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Զինվորի մայրը հսկում է որդու շիրիմը

Այս պահին  ռազմական ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ «Շահումյան 2» գերեզմանոցում են գտնվում Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները, որոնք պետք է արտաշիրիմման միջոցով դատաբժշկական փորձաքննություն ենթարկեն բանակում կասկածելի հանգամանքներում մահացած Տիգրան Օհանջանյանի դին: Սակայն Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանը, թույլ չի տվել բացել որդու գերեզմանը, քանի որ Տիգրանի հայրը, որը համարվում է որդու իրավահաջորդը, տեղափոխվել է հիվանդանոց եւ չի կարող ներկա լինել փորձաքննությանը: Նշենք, որ այս պահին գերեզմանոցում են նաեւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, գործը քննող դատավոր Յուրի Իսկոյանը, մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը, դատաբժշկական կենտրոնի փորձագետները եւ մեղադրող-դատախազի միջնոդրությամբ արտաշիրիմմանը ներգրավված մասնագետները: «Քանի որ արտաշիրիմյան փորձաքննությունը նշանակված էր ժամը 12:00-ին, ես մտավախություն ունեմ, որ եթե գնամ այստեղից, կարող է որդուս գերեզմանը բացեն»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց որդու գերեզմանի մոտ գտնվող Գոհար Սարգսյանը: Մեղադրող Հարություն Հարությունյանը զինվորի մորն ասել է, թե իրենք տեղյակ են վերջինիս ամուսնու առողջության վատթարացման մասին եւ այսօր գերեզմանոց են եկել ընդամենն արձանագրություն կազմելու համար: «Բայց նրանք արդեն մի ժամից ավելի է` գերեզմանոցից չեն հեռանում, միթե արձանագրություն կազմելն այդքան երկար է տեւում»,- ասում է մահացած զինվորի մայրը: Նա նշում է, որ կհսկի որդու գերեզմանը, մինչեւ դատավորներն ու դատախազը մասնագետների հետ կհեռանան գերեզմանոցից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter