HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոտեսուչները երեկ «ռեյդ» էին անում

GAI_18.07.09 Այն, որ  ճանապարհային ոստիկանների ներկայությունը  ճանապարհային երթևեկության ընթացքում վարորդների մոտ զգոնություն է առաջացնում և նպաստում է ուղևորների  անվտանգ  երթևեկությանը, անուրանալի  է:  Սակայն անհերքելի  է նաև այն, որ շատ ավտոտեսուչներ երթևեկության խախտումների  համար վարորդներին  դրամական, այն էլ խոշոր չափերի տուգանքների ենթարկելու  իրենց լիազորությունները,  ուղղակի  չարաշահում են: Նրանք շատ դեպքերում   իրենց կողմից մատնանշած խախտումները  չեն կարողանում հիմնավորել վարորդներին, սակայն համառորեն , ինչպես վարորդներն են ասում  «վիզ դրած»   տուգանքներ են պարտադրում նրանց: gai2Վարորդներն էլ ճանապարհային ոստիկանների հետ հետագա այլ տհաճություններից խուսափելու համար, մեղավոր են, մեղավոր չեն, ճարահատյալ  վճարում են տուգանքները: «Բա, որ հակադրվելու դեպքում վարորդական իրավունքից զրկեն, էս ճամփով էս մի անգամ չենք գնալու»,- արդարանում էր ալավերդցի տաքսու վարորդ Սերգեյը: Հուլիսի 17-ին Երևան-Ալավերդի  ճանապարհահատվածին հանդիպեցինք ճանապարհային ոստիկանության մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաների: gai3Ծիլ քար գյուղի մոտ ոստիկանները ոստիկանության  ավտոմեքենաների վրա  կռացած իրենց կողքին անզոր կանգնած վարորդների վրա ակտեր էին գրում: Այդ տպավորությունն էր ստեղծվում, ասես այդ օրը Հայաստանի բյուջեն, հազիվ հացի փող աշխատող վարորդների հույսին էր մնացել ու հենց այդ նպատակով վարորդները,   իրենց  քրջոտ մեքենաներով միայն խախտումներ կատարելու համար էի տանից դուրս եկել: Ծիլ քարում Ժամը 13-ի սահմաններում դիմացից եկող  ճանապարհային ոստիկանության    ավտոմեքենան  կանգնեցրեց Երևանից իր հարազատներին Ալավերդի տեղափոխող հարևանիս  ավտոմեքենան:   Վարորդ Արմենը   հանգիստ աջ քաշեց ավտոմեքենան:  Փոքր-ինչ հետո նրան  մոտեցավ ոստիկանության մայորը և մեր վարորդին ցածր ձայնով ասաց, որ խախտել է սահմանված արագությունը և  ընթացել է 70 կմ/ժամ արագությամբ, և պահանջեց  նրա  վարորդական իրավունքի վկայականը: Վերցնելով վկայականը տեսուչը շարժվեց դեպի իր ավտոմեքենան: Վարորդը հետևեց նրան:  Պարզվեց նրան սպասվում է 30-40 հազար դրամ տուգանք: Վարորդի երեսին գույն չէր մնացել, դա նրա  գրեթե ողջ ամսվա աշխատավարձն է: Ուղևորներս ամբողջ ճանապարհին ավտոմեքենայում  արագություն չէինք զգացել, ընդհակառակը, ուղևորներից մեկը մեքենայում վատ էր զգում, նախապես խնդրել էր վարորդին մեքենան դանդաղ վարել, բացի այդ վարորդին նրա ընկերներից հեռախոսով զգուշացրել էին  դիմացից եկող  ոստիկանության ավտոմեքենայի մասին: Վարորդի ու ուղևորներիս համար անհասկանալի մնաց, թե ավտոտեսուչն ինչպես էր չափել դիմացից եկող ավտոմեքենայի 70 կմ/ժամ արագությունը:  Սակայն զավեշտալին առջևում էր: Երբ ներկայացա ոստիկաններին  և սկսեցի լուսանկարել նրանց, ավտոտեսոչները խառնվեցին: «Արա էս ինչ  բանի ա»,-ասաց ճանապարհային ոստիկանության մայորը: Ոստիկաններին բացատրեցի, որ վարորդի կողմից չեմ, եթե նա մեղավոր է, կարող են ազատ տուգանել, չէ որ  վերջին հաշվով ամեն ինչ արվում է ուղևորներիս անվտանգ երթևեկության համար: Միայն խնդրեցի նրանց  մեղադրանքը վարորդին «ապացուցել»: «Պրոբլեմ չունենք, նկարում եք, ինչ ուզում եք արեք, դա  Ձեր իրավունքն է, դուք ոչ մի բանից տեղյակ չեք, Ձեր վարորդը ի՞նչ արագությամբ էր գնում»,- նեղսրտած հարցրեց  ավտոմեքենայում նստած ոստիկանը: Պատասխանեցի` 40-50 կմ/ժամ արագությամբ: «Էս միայն Հայաստանում է, որ էսպես են վերաբերվում»,- դժգոհեց ոստիկանության ավտոմեքենայում նստած ոստիկանը, ապա վարորդական իրավունքի վկայականը հանձնեց  վարորդին և  հեռացան: gai Ալավերդու Շահումյան թաղամսում էլ տարերքի մեջ վարորդներին տուգանելու գործով էր զբաղված Ալավերդում բոլորին հայտնի ավտոտեսուչը՝  վանաձորցի Կարոն: Երբ սկսեցինք նրան լուսանկարել Կարոն ոչինչ չասաց, գլուխը կախ մի քանի րոպեում ավարտեց իր գործը, իր գործընկերոջ հետ նստեց ոստիկանության ավտոմեքենան  եւ արագ հեռացավ «պոստից»: Ու այդ պահից հետո ճանապարհային երթեւեկությունն իսկապես դարձավ անվտանգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter