HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ընդդիմությունը գնում է Ազատության հրապարակն ազատելու

Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ելույթն ավարտելով, խոսքը փոխանցեց ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանին, ով պետք է ներկայացներ դեռ օրեր առաջ խոստացած անակնկալը: Զուրաբյանն ասաց, որ Կոնգրեսի մարտավարության ու հետագա քայլերի վերաբերյալ հատկապես վերջին հանրահավաքից հետո տարբեր ուժերի և մարդկանց կողմից արվել են բազմաթիվ առաջարկություններ, և Կոնգրեսն ինքն այսօր ժողովրդին առաջարկում է հետագա քայլերից մեկը` այլևս չենթարկվել իշխանությունների ապօրինի որոշումներին:

ՀԱԿ-ի համակարգողն ասաց, որ մարտիմեկյան ողբերգական իրադարձություններից հետո իշխանությունները սկզբում տանկերով, հետո` ավտոկայանատեղի կառուցելու պատրվակով Ազատության հրապարակը բռնազավթել էին` հույս ունենալով, որ այդ ընթացքում ժողովրդական շարժումը կմարի. «Բայց ռեժիմի  հույսերը չարդարացան: Եկել է այն պահը, որ պետք է իրական քայլեր անենք մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար»:

Այս պահին ոստիկանական ուժերը գրեթե ամբողջությամբ շրջափակել են Օպերայի տարածքը`  մի մասը սաղավարտներով, մյուսները` վահաններով, իսկ Լևոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել սպասել Մաշտոցի պողոտայում մինչև ինքը ոստիկանների հետ կբանակցի, և ժողովուրդը Օպերան կազատագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter