HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավարությունը կշարունակվի դռնփակ

13_07-A-KalayjyanՍիրիահայ Ավետիս Կալայջյանը հրապարակելու է պետական գաղտնիք Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է սիրիահայ Ավետիս Կալայջյանի դատավարությունը: Նա մեղադրվում պետական և քաղաքական գործիչների, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի սպանության նախապատրաստության մեջ: Դատավարությունը սկսելուն պես դատավոր Պետրոսյանը հետաձգել է պաշտպան Արթուր Գրիգորյանի նախորդ նիստին արված միջնորդությունը, որով վերջինս պահանջել էր հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճել և դադարեցնել Ա. Կալայջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը: Դատավորը հայտարարել է, որ միջնորդությանը կանդրադառնա դատական ակտ, այսինքն` դատավճիռ կայացնելիս: Այնուհետև դատավոր Ա. Պետրոսյանը կողմերի համաձայնությամբ սահմանել է ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի` սկզբում կհարցաքննվեն գործում որպես վկա ներգրավվածները, այնուհետև ամբաստանյալ Կալայջյանը և կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները: Սակայն Ավետիս Կալայջյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել դռնփակ, քանի որ, ըստ իր հայտարարության, պատրաստվում է հրապարակել պետական գաղտնիք: Միջնորդությունը բավարարվել է, դատավարությունը կշարունակվի օգոստոսի 4-ին: Հիշեցնենք, որ մեղադրանքի հաստատման դեպքում Ավետիս Կալայջյանին սպառնում է 10-15 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter