HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում զբոսաշրջիկների թիվն աճում է

29_07-KarabaghՉնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը աշխարհի բոլոր երկրներում բերել է զբոսաշրջիկների թվի անկման, Ղարաբաղում զբոսաշրջիկների թիվն այս տարի աճել է: «Մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել անցյալ տարվա առաջին կիսամյակի մակարդակը, այլ նաեւ զբոսաշրջիկների թվի աճ ունենալ: Այս տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից»,- «Հետքին» տեղեկացրեց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում կկարողանան ապահովել զբոսաշրջության զարգացման 2009 թ. պետական ծրագրով նախատեսված զբոսաշրջիկների թվի 20-25 տոկոսի աճը: «Իսկ ինչ ընթացք է ստացել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթի շրջանակներում նախատեսվող հանգստի կազմակերպման ծրագիրը» հարցին ի պատասխան՝ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ ծրագիրն ընթացքի մեջ է, այժմ համապատասխան քարոզչական աշխատանքներ են ընթանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter