HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կճոյանի զենքը չհրկիզվող պահարանում է

Հանրապետությանը տարբեր բնագավառներում մատուցած նշանակալի եւ բացառիկ ծառայությունների համար Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը պարգեւատրվել է զենքով:

2008 թ. դեկտեմբերին, «Հետքի» հարցմանն ի պատասխան, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տրամադրել է 2007 թ. ապրիլից մինչ 2008 թ. դեկտեմբերի 12-ը վարչապետից իբրեւ պարգեւ զենք ստացած անձանց ցուցակը, որոնց թվում է նաեւ Սամվել Կճոյանը:

Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք պարզել, թե ինչ տեսակի զենք է նվեր ստացել Սրբազանը եւ ինչ նպատակներով է այն օգտագործում: Մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը սկզբում ժխտեց զենք նվեր ստանալու փաստը. «Ոչ մի զենք էլ նվեր չի ստացել»:

Երբ նրան ասացինք, որ մեր ձեռքի տակ համապատասխան փաստաթուղթ կա, Էլզա Մանուկյանը խնդրեց այն տրամադրել իրենց, ինչից հետո գրավոր պատասխանեց, որ «Սրբազանը պարգեւատրվել է ատրճանակով, որը պահվում է չհրկիզվող պահարանում»:

Մեր հարցին, թե ինչ ատրճանակ է նվեր ստացել թեմի առաջնորդը, Էլզա Մանուկյանը հրաժարվեց պատասխանել:

Հիշեցնենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս' Bentley մակնիշի թանկարժեք ավտոմեքենա նվեր ստանալու փաստը հայտնի դառնալուց հետո, մամուլի ուշադրության կենտրոնում է:

«Այսօր զենքը զիջում է իր դիրքերը խելքին, եւ Հայաստանը նույնպես կարիք ունի «վերազինման»,- անցյալ տարվա ապրիլին ԳԱԱ-ում ասել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Մեկնաբանություններ (2)

Պարզապես մարդ
ՄիշտՈղջ կյանքում լսել եմ ու մեզ քարոզելեն որ հոգևորականնների զենքը դա իրենց հավտքնա, զարմացա որ էս հոդվածը կարդացի: Երևի երբ որ հոգևորականը իրա ամենահզոր զենքհ հավատքը կորցնումա ու սկսումա մեղքեր գործել բնականաբար իրեն արդեն ուրիշ զենքա անհրաժեշտ լինում: Ասա եթե պիտի ունենաս ու պահարանում պահես էլ ինչիդա պետք որ? Հաստատ մեխքեր պիտի ունենա մարդ որ վախիցել զենք պահի մոտը կամել թիկնապահ ունենա: Սրանք երկուսնել վախի նշաններ են:
Սամվել Մոսկվա
Մեր ազգը ապրում է գողական օրենքներով, որը նրա մտավոր տկարության արտահայտությունն է: Սրա նման հոգևոր առաջնորդի հոտն էլ իրեն նմանը պիտի լինի: Թե ձեր ի՞նչ խելքի բանն է պետությունը, գիտությունը, արտադրությունն ու արտադրական կուլտուրան: Մեր ազգը Միկիտան Սաքոների ազգ է, ու ավելորդ մեկնաբանություններ էլ պետք չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter