HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թանկացել է Գյումրի-Երեւան-Գյումրի ուղեւորավարձը

31_07-gazelԳյումրիից Երեւան եկող ուղեւորներն այսօր երթուղային տաքսիների վրա փակցված հայտարարություններից տեղեկացել են, որ Գյումրի-Երեւան եւ ետադարձ ուղին սպասարկող կազմակերպությունները օգոստոսի 1-ից երթուղայինի վճարը 1200 դրամից դարձնելու են 1500 դրամ: Նշված երթուղին սպասարկում են «Տրանսակնթարթ» (պատկանում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանին) եւ «Տիգրան ՍՊԸ» կազմակերպությունները: Ուղեւորավարձի թանկացման պատճառը, ըստ սպասարկող ընկերությունների, «վառելիքի, քսայուղերի, անվադողերի, պահեստամասերի անընդհատ թանկացումներն են, ուղեւորահոսքի կրճատումները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը», որոնք նշյալ կազմակերպություններին հարկադրել են 2009 թ. մրցույթին մասնակցել նոր գնային առաջարկով` 1 ուղեորի փոխադրման համար 1500 դրամ, որն ընդունվել է նաեւ հանրապետական մրցութային հանձնաժողովի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter