HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելող նշանները չեն թեթեւացնում Ալավերդու գերծանրաբեռնված կենտրոնական փողոցը

20_08-alaverdi_nshannerԱլավերդու Թումանյանի անվ. կենտրոնական փողոցի վրա գտնվող նախկին քաղաքային շուկայի, ներկայումս «Կատա» խանութների ցանցին պատկանող շենքին հարող մայթի մոտ վերջերս ավտոմեքենաների կայանելն արգելող նշաններ են դրվել: Ալավերդու վարորդներն այդ արգելքին հումորով են վերաբերվում. նրանք գլխի են ընկել Ալավերդու քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության միջեւ կայացված «հաաձայնության» մասին: Տեղադրման օրվանից արգելող նշաններն իրենց նշանակությանը այդպես էլ չեն ծառայել: Մեր նկարելու պահին արգելված տեղում կանգնած էին երկու ավտոմեքենաներ: Ալավերդու վարորդներից շատերը, որոնց անունները հասկանալի պատճառով չենք նշում, գտնում են, որ կայանելն արգելող այդ նշաններն ուղղակի անհեթեթություն են, քանի որ դրանք ծանրաբեռնված մայրուղու վիճակն առանձնապես չեն թեթևացնում, ընդամենը ճանապարհային ոստիկանության տեսուչներին ընձեռնում են «վարորդներից փող կորզելու» ևս մեկ հնարավորություն: 20_08-kangarԻրականում Թումանյան փողոցը քաղաքի ամենածանրաբեռնված փողոցն է: Այն որպես մայրուղի ծառայում է նաև Երևան-Թբիլիսի երթուղով մարդատար ավտոմեքենաների երթևեկության համար: Սակայն «Կատա» խանութների ցանցի շենքի անմիջական հարևանությամբ տեղավորված միջհամայնքային ավտոբուսների և երթուղային տաքսիների վճարովի ավտոկայանը, մայրուղու մայթերին և հարող տարածքներում գտնվող երթուղային տաքսիների կայանատեղիները հատկապես առավոտյան և կեսօրին այնտեղ ստեղծում են երթևեկության վտանգավոր վիճակներ, որն առաջացնում է վարորդների և բնակիչների դժգոհությունը: Արգելող այս նշանների տեղադրումը այդ դժգոհություններին Ալավերդու քաղաքապետարանի ձևական արձագանքն է: Իրականում ծանրաբեռնված մայրուղին հնարավոր է թեթևացնել «Կատա» խանութների շենքին հարող տարածքից միջհամայնքային ավտոբուսների և տաքսիների վճարովի կայանները տեղափոխելով: Նշենք, որ միջհամայնքային ավտոբուսների կայանը կարելի է տեղափոխել Ալավերդու նախկին` ետխորհրդային տարիներին չօգտագործվող ավտոկայան, որը, սակայն, ձեռնտու չէ «Կատա» խանութների ցանցի գլխավոր սեփականատիրոջը` Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին, քանի որ միջհամայնքային ավտոբուսներից օգտվող հարևան համայնքների բնակիչներն ավտոբուսների շարժվելուց առաջ գնումներ են կատարում նրա խանութից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter